Consulate General of Armenia in Los Angeles

Consulate General of Armenia in Los Angeles Welcome to the official page of the Consulate General of Armenia in Los Angeles.

08/01/2023




❗️📣 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մեկնարկել է «Ներուժ 4.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափերի ...
07/24/2023

❗️📣 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մեկնարկել է «Ներուժ 4.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափերի ծրագրի հայտերի ընդունումը:

Վերջնաժամկետն է՝ 2023 թ. օգոստոսի 3-ը` ժամը 18:00-ն:

Ծրագիրը նախատեսում է ֆինանսական, կրթական և խորհրդատվական աջակցություն աշխարհի տարբեր երկրներում ապրող հայազգի ձեռներեցներին և առաջատար մասնագետներին` Հայաստանում տեխնոլոգիական ընկերություններ հիմնելու և զարգացնելու նպատակով։

Մանրամասները 👇

📢 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է «Ներուժ 4.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի հայտերի ընդունման մեկնարկը:

🔸 Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի աշխարհի տարբեր ծայրերից շուրջ 40 թիմեր հրավիրվելու են Հայաստան՝ մասնակցելու Դիլիջանում կայանալիք 6-օրյա միջոցառմանը, ծանոթանալու Հայաստանում բիզնես վարելու առավելություններին, ստանալու համագործակցությունների և բացառիկ անհատական մենթորության հնարավորություններ, իսկ հանձնաժողովի որոշմամբ հաղթող ճանաչված առաջին 3 թիմերը կստանան համապատասխանաբար 40, 30 և 20 մլն ՀՀ դրամ դրամաշնորհ՝ միջոցառման շրջանակում ներկայացված գաղափարի իրագործման նպատակով:

🔗 Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղմամբ և գրանցել տվյալները՝ https://gust.com/programs/neruzh-4-0-diaspora-tech-startup-program

⏳ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2023 թ. օգոստոսի 3-ը, ժամը 18:00-ն:

🌐 Մանրամասները՝ https://hightech.gov.am/2023/07/04/neruzh-2023/

06/13/2023
Ս.թ. հունիսի 6-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում տեղի է ունեցել հանդիպում «Հայաստան» համահայկական հիմնադր...
06/10/2023

Ս.թ. հունիսի 6-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում տեղի է ունեցել հանդիպում «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հետ։ Հանդիպմանը ներկա են գտնվել Արևմտյան Ամերիկայի Համահայկական խորհրդի և այլ համայնքային կառույցների ներկայացուցիչները:
Հանդիպման ընթացքում հանգամանորեն ներկայացվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում կազմակերպված համազգային դրամահավաքի արդյունքում հավաքագրված գումարների ծախսերի վերաբերյալ համապարփակ հաշվետվությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերած գումարների ծախսերի վերաբերյալ ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից իրականացրած հաշվեքննության (աուդիտ) եզրակացության արդյունքները: Հանդիպման ավարտին տեղի է ունեցել հարց ու պատասխան։
Մինչ այդ՝ ս․թ․ հունիսի 5-ին, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում Հայկակ Արշամյանը ունեցել է հանդիպում նաև տեղի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, պատասխանել բոլոր հուզող հարցերին։

On June 6, under the auspices of the Consulate General of Armenia in Los Angeles Mr. Haykak Arshamyan, Executive Director of Hayastan All Armenian Fund had a meeting with the representatives of the Pan-Armenian Council of Western America, as well as other community structures.
During the meeting, Mr. Arshamyan presented a comprehensive report on the expenses of the funds collected as a result of the nationwide fundraising organized during the 44-day war of 2020, as well as the audit results on utilization of the funds donated by the Fund to the Republic of Armenia conducted by the Audit Chamber of Armenia. The meeting was followed by a Q/A session.
Earlier, on June 5, Haykak Arshamyan had a meeting with the representatives of the local Armenian Media at the Consulate General of Armenia in Los Angeles, which was again followed by a Q/A session.

05/11/2023

Eng⬇️ Рус⬇️ Fr⬇️

❗️Մայիսի 11-ի վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ դիմելով սադրիչ և ագրեսիվ գործողությունների, ականանետների և հրետանային միջոցների կիրառմամբ կրակ են բացել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ: Հայկական կողմն ունի վիրավորներ:

Միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկի՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման այս հերթական խախտումներն ի ցույց են դնում ձեռքբերված պայմանավորվածությունների, այդ թվում՝ 2022թ. հոկտեմբերի 31-ին Սոչիի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների նկատմամբ ադրբեջանական կողմի արհամարհանքը:

Կոչ ենք անում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը դադարեցնել բանակցային գործընթացն ուժի կիրառմամբ խաթարելու և դրանով Հայաստանի վրա ճնշում գործադրելու անհիմն, չարդարացված և ամոթալի փորձերը:

Ավելին՝ https://www.mfa.am/hy/press-releases/2023/05/11/mfa_statement/12000

Eng⬇️

❗️ In the early morning of May 11 Azerbaijani armed forces, once again resorting to provocative and aggressive actions, opened fire on the sovereign territory of the Republic of Armenia using mortars and artillery. There are wounded on the Armenian side.

These repeated violations of one of the fundamental principles of international law - the non-use of force or the threat of force - demonstrate contempt of the Azerbaijani side for the agreements, including the obligations assumed by the Trilateral Statement of Sochi on October 31, 2022.

We call on the military-political leadership of Azerbaijan to stop the groundless, unjustified and shameful attempts aimed at disrupting the negotiation process by using force and thereby exerting pressure on Armenia.

More: https://www.mfa.am/en/press-releases/2023/05/11/mfa_statement/12000

Рус⬇️

❗️ Ранним утром 11 мая вооруженные силы Азербайджана, в очередной раз прибегнув к провокационным и агрессивным действиям, открыли огонь с применением минометов и артиллерии по суверенной территории Республики Армения. У армянской стороны есть раненые.

Эти очередные нарушения одного из основополагающих принципов международного права, неприменения силы или угрозы силой, демонстрируют пренебрежительное отношение азербайджанской стороны к достигнутым договоренностям, в том числе к обязательствам, взятым на себя Трехсторонним заявлением от 31 октября в Сочи.

Призываем военно-политическое руководство Азербайджана прекратить безосновательные, необоснованные и постыдные попытки сорвать переговорный процесс с применением силы и тем самым оказать давление на Армению.

Подробнее: https://www.mfa.am/ru/press-releases/2023/05/11/mfa_statement/12000

Fr⬇️

❗️ Dans la matinée du 11 mai, les forces armées azerbaïdjanaises ont recouru de nouveau à des actions provocatrices et agressives et ont ouvert le feu avec des mortiers et de l’artillerie sur le territoire souverain de la République d’Arménie. La partie arménienne a des blessés.

Ces violations répétées de l’un des principes fondamentaux du droit international, le non-recours à la force ou à la menace de la force, démontrent le mépris de la partie azerbaïdjanaise pour les accords conclus, y compris les obligations engagées par la Déclaration trilatérale du 31 octobre à Sotchi.

Nous appelons les dirigeants politico-militaires de l’Azerbaïdjan à mettre fin aux tentatives sans fondement, injustifiées et honteuses visant à perturber le processus de négociation par la force, en exerçant ainsi des pressions sur l’Arménie.

Plus en détail: https://www.mfa.am/fr/press-releases/2023/05/11/mfa_statement/12000

05/04/2023

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մայիսի 1-4-ն Արլինգթոնում (ԱՄՆ Վիրջինիա նահանգ) անցկացրել ...

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակը մեկնարկել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» 2023-2024 թթ. ծրագրի հայտադիմումների ըն...
05/03/2023

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակը մեկնարկել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» 2023-2024 թթ. ծրագրի հայտադիմումների ընդունումը:

🙋‍♀️🙋‍♂️ Ծրագիրը նախատեսված է 22-35 տարեկան սփյուռքահայ երիտասարդների համար։ Այս տարի այն կանցկացվի սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 7-ը:

📣«Սփյուռքի երիտասարդ դեսպան» 2023-2024 թթ. ծրագրի հայտադիմումներն արդեն ընդունվում են:

Մասնակցի՛ր Հայաստանում անցկացվող 14-օրյա վերապատրաստման ծրագրին, ընդլայնի՛ր պատկերացումներդ Հայաստանի և Արցախի տարբեր ոլորտների մասին, կապե՛ր ստեղծիր հայրենիքի երիտասարդության հետ և դարձի՛ր քո համայնքում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործընկերը:

📝Հայտադիմումը լրացնելու համար այցելի՛ր հղմամբ՝ http://diaspora.gov.am/hy/programs/19/Diaspora-Youth-Ambassador:
‼Վերջնաժամկետը հունիսի 1-ն է:

📍 2023թ հուլիսի 5-ից 8-ը Հայաստանի առողջապահության նախարարության, Հայկական բժշկական միջազգային կոմիտեի և «Բժշկական համագ...
05/03/2023

📍 2023թ հուլիսի 5-ից 8-ը Հայաստանի առողջապահության նախարարության, Հայկական բժշկական միջազգային կոմիտեի և «Բժշկական համագումար» հիմնադրամի հովանու ներքո տեղի կունենա Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարը։

Համագումարն այս տարի կանցկացվի «Միասին կարող ենք ավելին» կարգախոսի ներքո։

Առողջապահության ոլորտի ներկայացուցիչները համագումարին մասնակցելու համար կարող են առցանց գրանցվել հետևյալ հղումով՝
https://6imca.am/ ։

🌐 www.6imca.am
https://www.facebook.com/6imca

📧 [email protected]

📍 2023թ հուլիսի 5-ից 8-ը Հայաստանի առողջապահության նախարարության, Հայկական բժշկական միջազգային կոմիտեի և «Բժշկական համագումար» հիմնադրամի հովանու ներքո տեղի կունենա Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարը։

Համագումարն այս տարի կանցկացվի «Միասին կարող ենք ավելին» կարգախոսի ներքո։

Առողջապահության ոլորտի ներկայացուցիչները համագումարին մասնակցելու համար կարող են առցանց գրանցվել հետևյալ հղումով՝ https://6imca.am/ ։

Մանրամասների համար 👇

🌐 www.6imca.am
https://www.facebook.com/6imca

📧 [email protected]

05/01/2023
05/01/2023

Eng⬇️ Рус⬇️

📢Վաշինգտոնում ընթանում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:

Eng⬇️

📢The meeting between the Minister of Foreign Affairs of Armenia Ararat Mirzoyan, the US Secretary of State Antony Blinken and the Minister of Foreign Affairs of Azerbaijan Jeyhun Bayramov is underway in Washington D.C.

Рус⬇️

📢В Вашингтоне проходит встреча министра иностранных дел Армении Арарата Мирзояна, госсекретаря США Энтони Блинкена и министра иностранных дел Азербайджана Джейхуна Байрамова.

05/01/2023

Eng⬇️ Рус⬇️

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը:

Eng⬇️

The meeting between the Minister of Foreign Affairs of the Republic of Armenia Ararat Mirzoyan and the US Secretary of State Antony Blinken commenced in Washington D.C.

Рус⬇️

В Вашингтоне началась встреча министра иностранных дел Республики Армения Арарата Мирзояна и госсекретаря США Энтони Блинкена.

Address

346 N Central Avenue
Glendale, CA
91203

Opening Hours

Monday 9:30am - 1:30pm
2:30pm - 4:30pm
Tuesday 9:30am - 1:30pm
2:30pm - 4:30pm
Wednesday 9:30am - 1:30pm
2:30pm - 4:30pm
Thursday 9:30am - 1:30pm
2:30pm - 4:30pm
Friday 9:30am - 1:30pm
2:30pm - 4:30pm

Telephone

+18182655900

Alerts

Be the first to know and let us send you an email when Consulate General of Armenia in Los Angeles posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Consulate General of Armenia in Los Angeles:

Share