Kingdom of Cilicia Կիլիկիա

Kingdom of Cilicia Կիլիկիա Կիլիկիա (հուն.՝ Κιλικία, լատ.՝ Cilicia, միջին պարսկերեն՝ Klikiyā, պարթևերեն՝ Kilikiyā, թուրք.՝ Kilikya), Փոքր Ասիայի հարավարևելյան հատվածն ընդգրկող շրջան։

📜 Հայոց Լևոն Գ թագավորի կողմից 1288 թվականի դեկտեմբերի 23-ին ջենովացիներին տրված առեւտրային արտոնագիրը։📖 Gênes, Archivio...
06/03/2026

📜 Հայոց Լևոն Գ թագավորի կողմից 1288 թվականի դեկտեմբերի 23-ին ջենովացիներին տրված առեւտրային արտոնագիրը։

📖 Gênes, Archivio di Stato, Archivio Segreto, 2737 D, doc. J

📆 1393 թվականի նոյեմբերի 29-ին մահացել է Լուսինյանների տոհմից Կիլիկիայի Հայոց վերջին թագադրված միապետը՝ Լևոն Զ Լուսինյան...
29/11/2025

📆 1393 թվականի նոյեմբերի 29-ին մահացել է Լուսինյանների տոհմից Կիլիկիայի Հայոց վերջին թագադրված միապետը՝ Լևոն Զ Լուսինյանը, ով կյանքի վերջին տարիներին ապրեց Փարիզի Սենտ-Օուեն պալատում, որը նրան 1384 թվականին հատկացրել էր Ֆրանսիայի Շառլ VI թագավորը։ Թաղված է Սեն Դենի աբբայությունում, նրա գերեզմանին գրված է հետևյալը.

🪦 Այստեղ հանգչում է ազնվաբարո և հիասքանչ արքայազն Լևոն դե Լուսինյանը, լատինական Հայաստանի թագավորը, որը մահացել է Փարիզում 1393 թվականի նոյեմբերի 29-րդ օրհնյալ օրը։ Աղոթեք նրա համար։

Կիլիկիայի հայկական պետականության ոսկյա դրամները համարվում են հազվագյուտ։ Ի տարբերություն մինչև օրս հազարներով մեզ հասած ...
23/11/2025

Կիլիկիայի հայկական պետականության ոսկյա դրամները համարվում են հազվագյուտ։ Ի տարբերություն մինչև օրս հազարներով մեզ հասած արծաթյա ու պղնձյա կիլիկյան դրամների, ոսկյա հայատառ դրամները հայտնի են միայն մի քանի նմուշներով։ Այդ տեսակետից էլ յուրաքանչյուր նորագյուտ հին հայկական ոսկյա դրամ դրամագիտական որոշակի հետաքրքրություն ունի։

Սանկտ-Պետերբուրգի Էրմիտաժում պահվում է հայկական հին ու միջնադարյան դրամների հավաքածու, որոնց մեջ՝ Ռուբինյան թագավորության դրամների շարքում պահվում է մեկ հատ հայատառ ոսկյա դրամ։ Ոսկյա այդ դրամը թողարկված է Կիլիկիայի հայկական թագավորության հիմնադիր Լևոն Ա Մեծի (1199-1219) իշխանության տարիներին, և ունի հետևյալ պատկերատիպը.

Ա. կողմ. կետավոր շրջագծի մեջ պատկերված է թագավորը, հանդիպահայաց, բազմած առյուծազարդ գահին, գլխին պսակ, հագին պատմուճան, ձախ ձեռքով բռնել է շուշանաձև գայիսոն, իսկ աջով՝ խաչ։ Խորագիրը՝ ԼԵՒՈՆ ԹԱԳԱՒՈՐ ՀԱՅՈՑ, եզերքում կետավոր շրջագիծ։

Բ. կողմ. կենտրոնում, կետավոր շրջագծի մեջ երկթևանի խաչ, կանգնեցված երկու առյուծների միջև, որոնք իրար են նայում մեջք-մեջքի տված։ Խորագիրը՝ ԿԱՐՈՂՈՒԹԲՆ ԱՍՏՈՒԾՈ. այս ամենը, ինչպես առաջին կողմում, եզերքից վերցված է կետավոր շրջագծի մեջ։

📖 «Կիլիկյան Հայաստանի ոսկեդրամ Պետական Էրմիտաժում», Խաչիկ Մուշեղյան։

⏳1271 թվականի հունվարի 6-ին, Աստվածահայտնության օրը, Տարսոն քաղաքի Սուրբ Սոփիա տաճարում Կիլիկյան Հայաստանի թագավոր օծվեց...
10/07/2025

⏳1271 թվականի հունվարի 6-ին, Աստվածահայտնության օրը, Տարսոն քաղաքի Սուրբ Սոփիա տաճարում Կիլիկյան Հայաստանի թագավոր օծվեց Լևոն Գ-ն: Թագադրության ժամանակ արքունի ատենադպիր, իմաստասեր Վահրամ Րաբունին շնորհավորանքի իր խոսքում ասաց.

- Հայոց արքան ոչ թե մեկի, այլ իր ամբողջ ժողովրդի տերն է։ Նա պատասխանատու է և՛ շինականի ու զորականի, և՛ իշխանավորի ու գործավորի, և՛ խելոքի ու խենթի համար: Թագավորի անելիքը պիտի լինի` հաստատուն պահել իր տիրապետության տակ ապրող մարդկանց միությունը, պաշտպանել երկիրն ու մարդկանց, զորական ուժով հաղթել թշնամուն կամ հնարամիտ հաշտությամբ հեռացնել նրան մեր երկրի սահմաններից: Թագավորը պետք է իր հպատակների հանդեպ արդարամիտ ու արդարադատ լինի, իր իշխանությունն իրականացնի ոչ թե կամայականորեն, այլ առաջնորդվելով երկրի օրենքներով, դրանց համաձայն էլ պատվի արժանացնի արժանավորներին և պատժի չարագործներին: Թագավորը պարտավոր է հեռու մնալ այլընդայլո մոլորություններից: Եվ գիտցիր, Լևոն արքա, որ երկրի ղեկավարի բերանից սուտ չպիտի լսվի:

📖 «Արքայապատում», Հայկ Խաչատրյան։

🗺Կիլիկիան Առաջավոր Ասիայի երկրներից է։ Գտնվում է Փոքր Ասիա թերակղզու հարավ-արևելյան մասում, Հայաստանից հարավ-արևմուտք։ Ա...
05/01/2025

🗺Կիլիկիան Առաջավոր Ասիայի երկրներից է։ Գտնվում է Փոքր Ասիա թերակղզու հարավ-արևելյան մասում, Հայաստանից հարավ-արևմուտք։

Առաջին անգամ հիշատակվում է Խիլակկու ձևով, Ասորեստանի թագավոր Սալմանասար Գ-ի արձանագրության մեջ, որը մ.թ.ա. 834 թվականին նվաճել էր Կիլիկիան։

🏛️Այնուհետև Կիլիկիան հաղորդակից դարձավ հունա-հռոմեական քաղաքակրթությանը, ապա Բյուզանդական կայսրության կազմի մեջ մտավ։

🇦🇲Հնագույն ժամանակներից Կիլիկիայում եղել է հայ ազգաբնակչություն, որի մասին վկայում են օտար մատենագիրները։

11-րդ դարում Կիլիկիայում կազմվեց հայկական մի պետություն, որը միջնադարյան Եվրոպայի պատմագիրներն անվանել են Փոքր Հայք, իսկ երբեմն էլ Արմենիա։

🌐 Էջին կարող եք հետևել նաև այստեղ՝
https://t.me/ArmenianCilicia

19/03/2023

Աֆրին լեռը գտնվում է Կիլիկիայում, Այնթափի շրջանում։ Լեռան գագաթին է գտնվում Արևանդան (Ռավանդա) բերդ-ամրոցը։

08/03/2023

Զապ(բ)ելը եղել է Կիլիկյան Հայաստանի թագուհին 1219 թվականից մինչև իր մահը՝ 1252 թվականը։ Թագը ժառանգել է Բաղրասի իշխան Ատանի օրոք։ Զապելը Լևոն Ա արքայի միակ զավական էր նրա երկրորդ կնոջից՝ Սիբիլ Լուսինյանից (Կիլիկիացուց):

Գահաժառանգ կարգվելուց հետո Զապելը, հակառակ իր կամքին, ստիպված էր ամուսնանալ Կոնստանտին Բարբարոնի որդու՝ Հեթումի հետ, որի հետ վերջինս ընդհուպ մինչև հրաժարվում էր համատեղ ապրել։ Ավելի ուշ Զապելը հաշտվում է ստեղված իրողությունների հետ, իսկ նրա ամուսնությունը վերջ է դնում Կիլիկյան Հայաստանի երկու իշխանական տոհմերի՝ Հեթումյանների և Ռուբինյանների անհաշտ մրցակցությանը։

Ըստ մեզ հասած պատմական վկայությունների՝ չնայած թագուհու սահմանափակ իշխանական լիազորություններին՝ Զապելը որոշակի դերակատարություն ուներ երկրի արտաքին քաղաքականության իրականացման գործում։ Հայտնի է, որ Զապելը նույնիսկ ստորագրել է պաշտոնական փաստաթուղթ, որով Հայոց թագավորությունը Տևտոնական միաբանության ասպետներին էր փոխանցում մի ամրոց և Հարուն (Հարոնիե) քաղաքը։

Զապել թագուհին Հայոց պատմության մեջ աչքի է ընկնում որպես ազդեցիկ կնոջ մարմնավորում, որը, չնայած միջնադարյան բարքերին, հսկայական ազդեցություն ուներ պետության կառավարման գործում։ Նրա կյանքի և գործունեության վերաբերյալ մեզ են հասել բազմաթիվ պատմական աղբյուրներ, իսկ մեր օրերում վերջինս հիշատակվում է մի շարք պատմաբանների աշխատություններում։

Հետևե՛ք հեշթեգին

07/07/2022

Լևոն Ա Մեծագործի նամակը Հռոմի պապ
Ինոկենտիոս Գ-ին` արքայական ոսկե կնիքով, 1216թ

Լևոն արքայի ստրոագրությունը

23/06/2022

Կիլիկիայի Հայկական թագավորության ռազմիկները՝ իշխան, աղեղնավոր և ծանրազրահ հեծյալ:

Նկարիչ՝ Ռիչարդ Հուկ

1226 թվականի հունիսի 14-ին, Սուրբ Սոֆիա տաճարում օծվեց և թագադրվեց Կիլիկիայի Հայոց Հեթում Ա թագավորը և երկրորդ անգամ, որ...
14/06/2022

1226 թվականի հունիսի 14-ին, Սուրբ Սոֆիա տաճարում օծվեց և թագադրվեց Կիլիկիայի Հայոց Հեթում Ա թագավորը և երկրորդ անգամ, որպես իր օրինական կին, թագադրվեց Զաբել (Իզաբելլա, Իզաբել) թագուհին։

09/06/2022

Ճանճի (Ճանճիկ), բերդ Լեռնային Կիլկիայում:

Սմբատ Գունդստաբլը Ճանճին հիշատակել է Լևոն Բ-ի թագադրության (1198թ.) առնչությամբ: Այդ ժամանակներում Ճանճիի տերն էր Կոստանդին իշխանը: 1268 թվականին Ճանճիի տեր է հիշվում Վասակ իշխանը, որը պատանդ էր ուղարկվել Եգիպտոս` Հեթում Ա թագավորի որդի Լևոնին (Լևոն Գ) գերությունից ազատագրելու պայմանով: Ղևոնդ Ալիշանը ենթադրաբար Ճանճին նույնացնում է Կոկիսոն և Կապան բերդերի մոտակայքում հիշատակվող Մարիանչիլի-կալեսի կամ Չինչիկալեի հետ:

Address

Kozan
00

Alerts

Be the first to know and let us send you an email when Kingdom of Cilicia Կիլիկիա posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share