Посольство Армении в России/ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

  • Home
  • Russia
  • Moscow
  • Посольство Армении в России/ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

Посольство Армении в России/ՌԴ-ում ՀՀ դեսպանություն Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Посольство Армении в России/ՌԴ-ում ՀՀ դեսպանություն, Consulate & Embassy, Армянский переулок, 2, Moscow.

03/04/2026
01/04/2026
31/03/2026

Премьер-министр Никол Пашинян 1 апреля с рабочим визитом посетит Российскую Федерацию.
В рамках визита в Москве состоится встреча премьер-министра Пашиняна с президентом РФ Владимиром Путиным.

11/03/2026
Рус⬇️🇦🇲🇷🇺Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել ...
20/02/2026

Рус⬇️

🇦🇲🇷🇺Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Մոսկվայի մարզի միջև առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում միջտարածաշրջանային համագործակցության խորացման հեռանկարները, մտքեր են փոխանակվել համատեղ ծրարգրերի իրականացման շուրջ։

Դեսպան Արսենյանը կարևորել է փոխադարձ ներդրումային նախագծերի իրականացման անհրաժեշտությունը։

Նահանգապետ Վորոբյովն իր հերթին պատրաստակամություն է հայտնել ապահովել քննարկված հարցերի շուրջ ակտիվ համագործակցություն։

_________

19 февраля посол Республики Армения в Российской Федерации Гурген Арсенян встретился с губернатором Московской области Андреем Воробьевым.

В ходе встречи обсуждались перспективы углубления межрегионального сотрудничества между Арменией и Московской областью в торгово-экономической, культурной и гуманитарной сферах, а также состоялся обмен мнениями по реализации совместных программ.

Посол Арсенян подчеркнул необходимость реализации взаимных инвестиционных проектов.

Губернатор Воробьев, в свою очередь, выразил готовность обеспечить активное сотрудничество по обсуждавшимся вопросам.

Рус⬇️🇦🇲🇷🇺Փետրվարի 9-ին Մոսկվայում  կայացել է պաշտոնական ընդունելություն ՝ նվիրված ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տար...
11/02/2026

Рус⬇️

🇦🇲🇷🇺Փետրվարի 9-ին Մոսկվայում կայացել է պաշտոնական ընդունելություն ՝ նվիրված ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձին։

Ընդունելությանը ներկա են գտնվել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, ՌԴ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններ, ռազմական կցորդներ և այլ հյուրեր։

«Վերջին տարիներին բանակի հիմնական նվաճումներից են հիմնարար նոր, բարձրորակ զենքերով հագեցումը, զինծառայողների կամավոր ատեստավորման ծրագրերի հաջող իրականացումը, սերժանտական ​​համակարգի ներդրումը, պարտադիր զինվորական ծառայության տևողության կրճատումը և թվայնացումը,-նշեց իր ելույթում ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը՝ հավելելով,-Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցությունը զարգանում է 1997 թվականի օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագրի հիման վրա և ունի մի շարք պատմական և աշխարհաքաղաքական նախադրյալներ։ Սակայն այս փոխգործակցության հիմնական բաղադրիչը մեր ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունն է, մեր երկրների պատմական ընդհանրությունը և Հայրենական մեծ պատերազմում մեր համատեղ հաղթանակի անմար հիշողությունը»։

Ընդունելության ժամանակ ելույթ ունեցան նաև դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Գարեգին Մելիքսեթյանը և ՌԴ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Վիկտոր Շևցովը։

————-

🇦🇲🇷🇺9 февраля в Москве состоялся торжественный прием, приуроченный к 34-й годовщине образования Вооруженных Сил Республики Армения.

В мероприятии приняли участие представители Министерства иностранных дел и Министерства обороны Российской Федерации, послы иностранных государств, аккредитованные в России, военные атташе и другие уважаемые гости.

«Главные достижения Армии за последние годы - оснащение принципиально
новым вооружением высокого качества, успешная реализация программ
добровольной аттестации военнослужащих, внедрения сержантской системы,
сокращения срока обязательной военной службы и цифровизации, - заявил Посол Армении в Российской Федерации Гурген Арсенян, добавив,-военно-техническое сотрудничество между Республикой Армения и Российской
Федерацией развивается на основе Договора о дружбе, сотрудничестве и
взаимной помощи от 29 августа 1997 года и имеет ряд предпосылок
исторического и геополитического характера. Однако главная составляющая
этого взаимодействия – многовековая дружба наших народов, историческая
общность наших стран и неугасающая память общей Победы в Великой
Отечественной войне».

В рамках приема также выступили военный атташе посольства, полковник Гарегин Меликсетян и заместитель начальника Главного управления международного военного сотрудничества Министерства обороны РФ генерал-майор Виктор Шевцов.

Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 5-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ...
06/02/2026

Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 5-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ ինչպես քաղաքական ու տնտեսական, այնպես էլ կրթական եւ մշակութային` շեշտը դնելով, մասնավորապես, միջխորհրդարանական համագործակցության զարգացման վրա: Կողմերն ընդգծել են միջխորհրդարանական կապերի` երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից ունեցած կարեւոր դերը:

Առանձին անդրադարձ է կատարվել օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ ՌԴ օրենսդրության մեջ կատարված միգրացիոն կանոնների փոփոխություններին, մասնավորապես` դրանց հետեւանքով դեպի Ռուսաստան բեռնափոխադրում իրականացնող հայ վարորդների համար առաջացած խնդիրներին եւ դրանք կարգավորելու ուղղությամբ իրականացվող քայլերին:

Կողմերը քննարկել են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության գործընթացին վերաբերող, ինչպես նաեւ տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը եւ Վալենտինա Մատվիենկոն պատասխանել են լրագրողների հարցերին:

Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 5-ին հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սե...
05/02/2026

Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 5-ին հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Զրուցակիցների քննարկումների առանցքում է եղել երկկողմ հետաքրքրություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Կողմերը մտքեր են փոխանակել ԵԱՏՄ, ԱՊՀ եւ միջազգային այլ հարթակներում փոխգործակցության շուրջ: Ի թիվս այլ հարցերի` առանձին անդրադարձ է կատարվել օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ ՌԴ օրենսդրության մեջ կատարված միգրացիոն կանոնների փոփոխություններին, մասնավորապես՝ դրանց հետեւանքով դեպի Ռուսաստան բեռնափոխադրում իրականացնող հայ վարորդների համար առաջացած խնդիրներին եւ դրանք կարգավորելու ուղղությամբ իրականացվող քայլերին:

Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող այլ հարցերի:

02/01/2026

✨От имени Посольства Республики Армения в Российской Федерации и от себя лично поздравляю всех с Новым годом и Рождеством Христовым!

Желаю вам и вашим семьям здоровья и счастья, взаимопонимания и благополучия.

Пусть 2026 год станет годом консолидации и единства.

Посол Республики Армения в РФ Гурген Арсенян

25/12/2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Նախ տեղի է ունեցել մի...
12/12/2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Նախ տեղի է ունեցել միջկառավարական խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը:

Ընդլայնված կազմով նիստին բացի ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարներից մասնակցել է նաև ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ունեցող Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլա Արիպովը:

Ավելին` https://www.primeminister.am/hy/statements-and-messages/item/2025/12/11/Nikol-Pashinyan-Intergovernmental-Council-Meeting/

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն:Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում ՀՀ վարչ...
12/12/2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն:

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը:

Նիկոլ Փաշինյանն այսօր կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:

Address

Армянский переулок, 2
Moscow
101990

Opening Hours

Monday 08:00 - 18:00
Tuesday 08:00 - 18:00
Wednesday 08:00 - 18:00
Thursday 08:00 - 18:00
Friday 08:00 - 18:00

Telephone

+74956243243

Alerts

Be the first to know and let us send you an email when Посольство Армении в России/ՌԴ-ում ՀՀ դեսպանություն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Посольство Армении в России/ՌԴ-ում ՀՀ դեսպանություն:

Share