Embassy of Armenia in The Netherlands/ Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն

Embassy of Armenia in The Netherlands/ Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն Embassy of Armenia to the Netherlands/Permanent Representation to the OPCW

16/06/2026

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների Թագավորության վարչապետ Ռոբ Յետտենի հետ։
Վերջինս վարչապետ Փաշինյանին շնորհավորել է 2026 թվականի հունիսի 7–ին Հայաստանի Հանրապետությունում ազատ և ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու և ՀՀ քաղաքացիների վստահության քվեն ստանալու առիթով։
Նիդերլանդների Թագավորության վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին։
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և Կառավարության կողմից իրականացվող քաղաքական և տնտեսական բարեփոխումներին աջակցելու պատրաստակամության համար։

15/06/2026

Eng⬇️

🗓️ Հունիսի 15
📍 Լյուքսեմբուրգ

🔵 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության նորանշանակ արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենի հետ:

Թոմ Բերենդսենը նախարար Միրզոյանին շնորհավորել է խորհրդարանական ընտրությունների՝ ժողովրդավարական չափանիշներին համահունչ անցկացման և հաղթանակի կապակցությամբ։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ արդյունքներն արտացոլում են ՀՀ քաղաքացիների ընտրությունն, այդ թվում նաև՝ արտաքին համագործակցության հետագա զարգացման տեսանկյունից։

🇦🇲🤝🇳🇱Նախարարները քննարկել են Հայաստանի և Նիդերլանդների միջև ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ աշխատանքները՝ կարևորելով ընթացիկ և նոր ուղղություններով կոնկրետ ծրագրերի իրականացումը։ Ընդգծվել է գործարար կապերի խթանման և երկկողմ առևտրի ծավալների ավելացման կարևորությունը։

Արարատ Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանը միտված քայլերը, այդ թվում՝ ԹՐԻՓՓ ծրագիրը, ինչպես նաև տարածաշրջանում փոխգործակցության խթանման դինամիկան։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված է խաղաղություն և շարունակական աշխատանքներն ուղղված են դրա հետագա ամրապնդմանը։

🔗 https://www.mfa.am/hy/press-releases/2026/06/15/Mirzoyan_Berendsen/13994

Eng⬇️

🗓️ June 15
📍 Luxembourg

🔵 Minister of Foreign Affairs of Armenia Ararat Mirzoyan had a meeting with the newly appointed Minister of Foreign Affairs of the Kingdom of the Netherlands Tom Berendsen.

Tom Berendsen congratulated Minister Mirzoyan on the parliamentary elections held in line with democratic standards, as well as on the electoral victory. Minister Mirzoyan emphasized that the results reflect the choice of the citizens of the Republic of Armenia, including with regard to the further development of external cooperation.

🇦🇲🤝🇳🇱The Ministers discussed the joint efforts aimed at deepening the strategic partnership between Armenia and the Netherlands, emphasizing the implementation of concrete projects in both agreed and new areas. The importance of promoting business ties and increasing the volume of bilateral trade was underscored.

Ararat Mirzoyan presented the steps aimed at developing regional connectivity, including the TRIPP project, as well as the dynamics of fostering cooperation in the region. Minister Mirzoyan emphasized that peace has been established between Armenia and Azerbaijan, and that continued efforts are directed at its further consolidation.

🔗 https://www.mfa.am/en/press-releases/2026/06/15/Mirzoyan_Berendsen/13994

15/06/2026
Summer is the perfect time to escape to Lake Sevan, 🇦🇲’s blue gem. Cool waters, mountain views and endless summer vibes ...
14/06/2026

Summer is the perfect time to escape to Lake Sevan, 🇦🇲’s blue gem. Cool waters, mountain views and endless summer vibes for unforgettable weekend. And for adventure lovers, the lake offers plenty of action, from wakeboarding to waterskiing and jet skiing

12/06/2026
Ամառային երեկոները Երևանում իսկապես յուրահատուկ են։ Անցկացրեք երեկոն մայրաքաղաքի սրտում և վայելեք Հանրապետության հրապարա...
31/05/2026

Ամառային երեկոները Երևանում իսկապես յուրահատուկ են։ Անցկացրեք երեկոն մայրաքաղաքի սրտում և վայելեք Հանրապետության հրապարակի մթնոլորտը։ Յուրաքանչյուր երեկո, հայտնի երգող շատրվանները հրապարակը վերածում են բացօթյա ներկայացման` միավորելով ջուրը, լույսն ու երաժշտությունը :

Summer nights in Yerevan are truly special. Spend an evening in the heart of the capital and experience the atmosphere of Republic Square. Every night, the famous singing fountains transform the square into an open-air spectacle of water, light, and music.

Foreign Minister Ararat Mirzoyan, along with the senior leadership of the Republic of Armenia, participated in the festi...
28/05/2026

Foreign Minister Ararat Mirzoyan, along with the senior leadership of the Republic of Armenia, participated in the festive military parade dedicated to Republic Day.
🇦🇲🇦🇲🇦🇲

Հունիսի 5-7-ը Երևանի կենտրոնական փողոցները պատրաստվում են կրկին հյուրընկալել տարվա գլխավոր զբոսաշրջային և մշակութային իր...
24/05/2026

Հունիսի 5-7-ը Երևանի կենտրոնական փողոցները պատրաստվում են կրկին հյուրընկալել տարվա գլխավոր զբոսաշրջային և մշակութային իրադարձությունը։ Այս տարի «Երևանի Գինու Օրեր» փառատոնն անցկացվում է հոբելյանական՝ 10-րդ անգամ՝ խոստանալով նոր էմոցիաներով ու վառ ակնթարթներով լեցուն երեք տոնական օր։ Տասնամյա պատմություն ունեցող այս միջոցառումը դարձել է հարթակ, որտեղ հանդիպում են հայկական գինեգործության լավագույն ավանդույթներն ու ժամանակակից քաղաքային մշակույթը՝ համախմբելով հազարավոր այցելուների ամբողջ աշխարհից։

This June, the vibrant streets of Yerevan will transform into a massive open-air celebration for the landmark 10th anniversary of Yerevan Wine Days Festival (YWD26). From June 5-7, 2026, the heart of Armenia’s capital will be reclaimed by pedestrians for a three-day festival that has evolved from a local gathering into the city’s definitive modern cultural signature.

Այս տարի լրանում է հայ մեծագույն կոմպոզիտորներից և դաշնակահարներից մեկի` Առնո Բաբաջանյանի՝ 105-ամյակը։ 🇦🇲Բաբաջանյանը ստե...
17/05/2026

Այս տարի լրանում է հայ մեծագույն կոմպոզիտորներից և դաշնակահարներից մեկի` Առնո Բաբաջանյանի՝ 105-ամյակը։ 🇦🇲Բաբաջանյանը ստեղծել է իր յուրօրինակ երաժշտական ​​լեզուն՝ համատեղելով ավանդական հայկական ժողովրդական մեղեդիները դասական և ջազային եղանակների հետ։

This year marks the 105th anniversary of Arno Babajanyan—one of Armenia's greatest composers and pianists. 🇦🇲Babajanyan crafted a unique musical language, beautifully blending traditional folk melodies with classical brilliance and jazz influences.

Հայ⬇️Eng⤵️Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը Հայաստանի կողմից կամավոր ֆինանսական աջակցություն հատկացումՄայիսի 12-ի...
12/05/2026

Հայ⬇️Eng⤵️
Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը Հայաստանի կողմից կամավոր ֆինանսական աջակցություն հատկացում

Մայիսի 12-ին ՔԶԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը և ՔԶԱԿ գլխավոր տնօրեն Ֆերնանդո Արիասը ստորագրեցին Հայաստանի Հանրապետության կառավարության և Քիմիական զենքի արգելման կազմակերպության միջև կամավոր ֆինանսական հատկացման մասին համաձայնագիրը։
Հայաստանի հատկացրած ֆինանսական աջակցությունը կուղղվի Սիրիայում ՔԶԱԿ առաքելությունների հավատարմագրային հիմնադրամին և ՔԶԱԿ Քիմիայի և տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությանը։ Մասնավորապես, Սիրիայում ՔԶԱԿ առաքելությունների հավատարմագրային հիմնադրամի միջոցներով ապահովվում են Սիրիական քիմիական զենքի ծրագրի ամբողջական շրջանակի նույնականացման, հայտարարագրման ենթակա բոլոր պաշարների ստուգման և համանման այլ ուղղություններով ՔԶԱԿ տեխնիկական քարտուղարության իրականացրած աշխատանքները։ Ինչ վերաբերում է ՔԶԱԿ Քիմիայի և տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությանը, ապա վերջինս միտված է խաղաղ նպատակներով քիմիայի կիրառման խրախուսմանը, մասնակից պետությունների կարողությունների բարձրացման, գիտական շրջանակների համագործակցության խթանմանը։
Համաձայնագրի ստորագրման արարողության ավարտին ՔԶԱԿ գործադիր տնօրեն Ֆերնանդո Արիասը երախտիքի խոսք հայտնեց Հայաստանի կառավարությանը նշյալ կարևոր ուղղություններով աշխատանքների ապահովման նպատակով հատկացված աջակցության համար։ Իր պատասխան խոսքում դեսպան Բիյագովն ընդգծեց ՔԶԱԿ Քիմիայի և տեխնոլոգիաների կենտրոնի գործունեության կարևորությունը, ինչպես նաև Սիրիական քիմիական զենքի ծրագրի հասցեագրման անհրաժեշտությունը։

Voluntary Contribution by Armenia to the Organisation for the Prohibition of Chemical Weapons

On 12 May, H.E. Ambassador Viktor Biyagov, Permanent Representative of the Republic of Armenia to the OPCW, and H.E. Mr. Fernando Arias, Director-General of the OPCW, signed an agreement on a voluntary financial contribution by the Government of the Republic of Armenia to the Organisation for the Prohibition of Chemical Weapons (OPCW).
Armenia’s financial contribution has been allocated to the Trust Fund for Syria Missions and the activities of the Centre for Chemistry and Technology. In particular, the Trust Fund for Syria Missions finances the work carried out by the OPCW Technical Secretariat aimed at identifying the full scope of the Syrian chemical weapons programme, verifying all stockpiles subject to declaration, and undertaking related activities.
The activities of the Centre for Chemistry and Technology are aimed at promoting the peaceful uses of chemistry, capacity building of States Parties, and fostering cooperation among scientific communities.
At the end of the signing ceremony, H.E. Mr. Fernando Arias, Director-General of the OPCW, expressed his appreciation to the Government of Armenia for its contribution in support of work carried out in these important dimensions. In his remarks, H.E. Ambassador Biyagov, Permanent Representative of the Republic of Armenia to the OPCW, underscored the importance of the activities of the Centre for Chemistry and Technology, as well as the need to continue addressing issues related to the Syrian chemical weapons programme.

Adres

Johan De Wittlaan 5
The Hague
2517JR

Openingstijden

Maandag 09:00 - 18:00
Dinsdag 09:00 - 18:00
Woensdag 09:00 - 18:00
Donderdag 09:00 - 18:00
Vrijdag 09:00 - 18:00

Telefoon

+31703106436

Meldingen

Wees de eerste die het weet en laat ons u een e-mail sturen wanneer Embassy of Armenia in The Netherlands/ Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն nieuws en promoties plaatst. Uw e-mailadres wordt niet voor andere doeleinden gebruikt en u kunt zich op elk gewenst moment afmelden.

Contact De Organisatie

Stuur een bericht naar Embassy of Armenia in The Netherlands/ Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն:

Delen