Embassy of Armenia to Lithuania, Latvia and Estonia

Embassy of Armenia to Lithuania, Latvia and Estonia Official page of the Embassy of Armenia to Lithuania, Latvia and Estonia Official page of Embassy of Armenia to Lithuania, Latvia and Estonia

26/05/2026
🍷✨ Աշխարհի առաջատար գինու ուղղություններից մեկը կրկին բացում է իր դռները՝ «Երևանի Գինու Օրերի» հոբելյանական 10-ամյակի առ...
20/05/2026

🍷✨ Աշխարհի առաջատար գինու ուղղություններից մեկը կրկին բացում է իր դռները՝ «Երևանի Գինու Օրերի» հոբելյանական 10-ամյակի առթիվ 🎉🇦🇲

📍 Հունիսի 5-7-ը Երևանի կենտրոնական փողոցները կվերածվեն բացօթյա մեծ տոնի՝ հյուրընկալելով տարվա գլխավոր զբոսաշրջային և մշակութային իրադարձությունը 🍇🎶🍷

🎊 Այս տարի «Երևանի Գինու Օրեր» փառատոնը անցկացվում է 10-րդ անգամ՝ խոստանալով նոր էմոցիաներով, անմոռանալի հանդիպումներով ու վառ ակնթարթներով լի երեք տոնական օր ✨

🍾 Տասնամյա պատմություն ունեցող այս միջոցառումը դարձել է յուրահատուկ հարթակ, որտեղ միավորվում են հայկական գինեգործության հարուստ ավանդույթները 🇦🇲🍇 և ժամանակակից քաղաքային մշակույթը 🌆🎵՝ համախմբելով հազարավոր այցելուների աշխարհի տարբեր անկյուններից 🌍

www.yerewinedays.am
https://www.facebook.com/share/1Fty8gefxe/?mibextid=wwXIfr
https://www.instagram.com/yerewinedays.am?igsh=MTgzeGl2YTJtdm13YQ==
https://youtube.com/?si=1lKHkPIyyFuNEabO

🍷✨ One of the World’s Premier Wine Destinations Opens Its Doors for the 10th Anniversary of Yerevan Wine Days!

📍 From June 5–7, 2026, the vibrant streets of Yerevan will transform into a massive open-air celebration 🎶🍇🍷for the landmark 10th anniversary of Yerevan Wine Days Festival (YWD26)

🎉 For three unforgettable days, the heart of Armenia’s capital will be reclaimed by pedestrians for a festival that has evolved from a local gathering into the city’s definitive modern cultural signature🌍-where Armenia’s winemaking heritage meets modern urban culture 🇦🇲✨

www.yerewinedays.am
https://www.facebook.com/share/1Fty8gefxe/?mibextid=wwXIfr
https://www.instagram.com/yerewinedays.am?igsh=MTgzeGl2YTJtdm13YQ==
https://youtube.com/?si=1lKHkPIyyFuNEabO

EventToura | Turning Life into Unforgettable Events ✨ Welcome to the official channel of EventToura, Armenia’s premier event management and tourism development foundation. We are the architects behind the country's most celebrated festivals, including Yerevan Wine Days, Beer Days, and more. Subs...

19/05/2026
19/05/2026
19/05/2026

✍🏻 Մայիսի 19-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը Երևանում ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության մասին» համատեղ հռչակագիրը:

🔹Ընդգծելով ԵՄ-ի հետ Հայաստանի գործընկերության խորացման կարևորությունը՝ Ստորագրող կողմերը հայտարարում են ըստ նպատակահարմարության և գործող երկկողմ իրավական շրջանակին համապատասխան Հայ-լիտվական միջկառավարական գործող հանձնաժողովը ԵՄ-ին ինտեգրման հարցերով հայ-լիտվական հանձնաժողովի վերափոխելու մտադրության մասին։

Ստորագրող կողմերը.

🔹կնպաստեն Հայաստանի և Լիտվայի ոլորտային նախարարությունների միջև կանոնավոր երկկողմ խորհրդակցությունների անցկացմանը՝ կենտրոնանալով Հայաստանի օրենսդրության՝ ԵՄ օրենսդրությանը մոտարկմանն ուղղված բարեփոխումներին աջակցության և Լիտվայի՝ ԵՄ-ին ինտեգրման փորձի փոխանակման վրա,

🔹նախատեսում են անցկացնել ոլորտային կանոնավոր խորհրդակցություններ ապատեղեկատվության, հանրային դիվանագիտության և հարակից ոլորտներում՝ լավագույն փորձի փոխանակման և առկա մարտահրավերների հաղթահարման նպատակով,

🔹կնպաստեն բարձր տեխնոլոգիաների ոլորտներում, մասնավորապես՝ կիսահաղորդիչների, արհեստական բանականության, ռոբոտաշինության և ամպային հաշվառման ոլորտներում համատեղ ձեռնարկությունների, հետազոտությունների և այլ նախաձեռնությունների խթանմանը՝ հիմնվելով Լիտվայի՝ որպես ֆինանսական տեխնոլոգիաների, ԱԲ հետազոտությունների և թվային կառավարման տարածաշրջանային առաջատար դերի, ինչպես նաև Հայաստանի արագ ընդլայնվող նորարարական էկոհամակարգի, ինժեներական հմտությունների ամուր հիմքի և զարգացող բարձր տեխնոլոգիական արդյունաբերության վրա,

🔹արտահայտում են տարածաշրջանային և միջազգային առևտրի ու տրանսպորտային կապի խթանմանն ուղղված առավել սերտ համագործակցությանը նպաստելու իրենց մտադրությունը, այդ թվում՝ միմյանց նախագծերին աջակցություն ցուցաբերելու միջոցով, ինչպիսիք են Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության ներառումը Եվրոպական միության «Համաշխարհային դարպաս» ռազմավարության շրջանակում, ինչպես նաև Հայաստանի մասնակցությունը տարածաշրջանային տնտեսական և ենթակառուցվածքային նախաձեռնություններին,

🔹արտահայտում են էներգետիկայի ոլորտում համագործակցությունը խրախուսելու իրենց մտադրությունը՝ կենտրոնանալով կանաչ ջրածնի և վերականգնվող էներգետիկայի նախագծերի վրա,

🔹կշարունակեն նպաստել Լիտվայի կողմից Հայաստանի բարեփոխումներին աջակցության տրամադրմանը Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման համատեքստում, մասնավորապես՝ սահմանային կառավարման և անվտանգային, ինչպես նաև միգրացիոն քաղաքականության ոլորտներում։

🔗Հռչակագրի ամբողջական տեքստը հրապարակված է և հասանելի է հետևյալ հղումով՝ https://www.mfa.am/hy/press-releases/2026/05/19/Armenia_Lithuania/13966

19/05/2026

Address

J. Jasinskio Str. 14B, 6F, Republic Of Lithuania
Vilnius
LT-01112

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37052075040

Alerts

Be the first to know and let us send you an email when Embassy of Armenia to Lithuania, Latvia and Estonia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Embassy of Armenia to Lithuania, Latvia and Estonia:

Share