11/06/2026
‼️Հայտարարություն ամառային սեզոնին ընդառաջ ՀՀ մուտքի արտոնագրերի (վիզաների) դիմումների վերաբերյալ
Հարգելի՛ դիմորդ,
Հաշվի առնելով ամառվա սեզոնին բնորոշ ծանրաբեռնվածությունը և Հայաստան մուտք գործելու արտոնագրերի՝ վիզաների դիմումների քննության ժամկետների հնարավոր երկարաձգումը՝ հորդորում ենք բոլոր նրանց, ովքեր չունեն Հայաստանի քաղաքացիություն կամ Հայաստանում բնակության վավեր իրավունք, ՀՀ վիզայի համար դիմել ուղևորությունից առնվազն 10 աշխատանքային օր առաջ՝ հետագա բարդություններից և ուշացումներից խուսափելու համար։
Վիզայի պահանջներին և ընթացակարգերին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով՝
▪️ՀՀ ԱԳՆ պաշտոնական հարթակ՝ https://www.mfa.am/en/visa,
▪️ՀՀ դեսպանությանն նախկինում արված հրապարակում՝ https://www.facebook.com/share/p/1JJk2DsG86/
🆓 Տեղեկացնում ենք նաև, որ անվճար հիմքով ՀՀ վիզա ստանալու դիմում կարող են ներկայացնել մինչև 16 տարեկան անձը, ՀՀ քաղաքացու մերձավոր ազգականները (ամուսին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր), որի համար անհրաժեշտ է ներկայացնել ազգակցական կապը հիմնավորող պաշոնական փաստաթուղթ։
🇦🇲❕Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող ազգությամբ հայերի համար նախատեսվող մուտքի առանձնահատկությունները․
Ազգությամբ հայ արտերկրի քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը Հայաստանի Հանրապետության վիզա ստանալու համար պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերից մեկը`
1️⃣Քուվեյթի հայոց առաջնորդարանի կողմից տրված ազգությամբ հայ լինելու հանգամանքը հաստատող վկայական, որը ներկայացնելու դեպքում պետք է կնքված և ստորագրված լինի ազգային առաջնորդարանի կողմից
2️⃣ հայկական այլ եկեղեցու կամ եկեղացական մարմնի կողմից հայ լինելու հանգամանքը հաստատող վկայական, որի նույնպես պետք է կնքված և ստորագրված լինի այդ եկեղեցու կամ համապատասխան մարմնի կողմից և վավերացված լինի տվյալ երկրում ՀՀ դեսպանության (հյուպատոսական բաժնի) կնիքով և ստորագրությամբ,
3️⃣ ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում պարունակող ծննդյան վկայականի բնօրինակը, իսկ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից տրված կամ հաստատված լինելու դեպքում՝ միայն փաստաթղթի պատճենը,
4️⃣ ազգությամբ հայ լինելու հանգամանքը հիմնավորող այլ պետական փաստաթուղթ (եթե առկա է)։
🪪Միաժամանակ, օտարերկրյա պետությունների կողմից տրված փաստաթղթերը, օրինակ՝ ծննդյան վկայականները, ՀՀ դեսպանություն ներկայացնելիս պետք է վավերացված լինեն կա՛մ Քուվեյթի ԱԳՆ-ի, կա՛մ ՀՀ ԱԳՆ-ի, կա՛մ ՀՀ դեսպանություններից մեկի կողմից։
📄Խորհուրդ ենք տալիս Հայաստան բոլոր մեկնողներին ուղևորությունից առաջ ձեռք բերել միջազգային բժշկական ապահովագրություն՝ անսպասելի բժշկական ծախսերից խուսափելու նպատակով։
‼️Announcement on Armenian Visa Applications Ahead of the Summer Season
Dear Applicant,
Taking into account the heavy seasonal workload and potential extension of Armenian entry visa applications processing time, we urge all individuals who do not hold Armenian citizenship or valid residency status in Armenia to apply for Armenian visa at least 10 working days prior to their departure, in order to avoid further subsequent complications and delays.
Visa requirements and procedures are available at the following links:
▪️MFA of Armenia: https://www.mfa.am/en/visa
▪️Previous publication by the Embassy of Armenia: https://www.facebook.com/share/p/1JJk2DsG86/
🆓We kindly inform that minors under the age of 16, as well as close relatives of an Armenian citizen (spouse, child, father, mother, sister, brother), are eligible to apply for an Armenian visa free of charge. For this purpose, an official document confirming the family relationship must be submitted.
🇦🇲❕Features for foreign nationals of Armenian origin: Foreign nationals or stateless person of Armenian origin may submit one of the following documents to obtain visa for the Republic of Armenia.
1️⃣ A certificate issued by the Armenian Prelacy of Kuwait confirming the Armenian origin, bearing the signature and seal of the National Prelacy․
2️⃣ A certificate issued by another Armenian church or ecclesiastical body confirming the fact of being of Armenian origin, which must likewise bear the signature and seal of the given church or relevant body, and be legalized by the seal and signature of the Embassy (Consular Section) of the Republic of Armenia in the given country.
3️⃣ The original of the birth certificate containing a remark on being of Armenian origin (if issued or certified by the competent authorities of the Republic of Armenia, only a copy of the document).
4️⃣ Governmental document certifying the fact of being of Armenian origin.
🪪 In addition, governmental documents, such as birth certificates, when submitting to the Embassy of Armenia, must be legalized by either the MFA of Kuwait, or the MFA of Armenia, or one of the Embassies of Armenia abroad.
📄 We recommend all travelers to Armenia obtain international medical insurance before their trip in order to avoid unexpected medical expenses.
#أرمينيا #الكويت