28/09/2025
استقبل رئيس جمهورية أرمينيا فاهاغن خاتشاتوريان الوفد برئاسة وزير الزراعة في جمهورية العراق عباس جبر المالكي، الذي وصل للمشاركة في جلسة اللجنة الحكومية المشتركة للتعاون الاقتصادي بين أرمينيا والعراق.
رحب الرئيس بالضيوف، مشيراً إلى أن العراق يعد شريكاً مهماً وموثوقاً لأرمينيا في منطقة الشرق الأوسط، حيث يتطور التعاون بشكل ديناميكي في مجالات التجارة والاقتصاد، التعليم والثقافة، الشؤون الإنسانية وتكنولوجيا المعلومات.
وأعرب الوزير المالكي عن شكره على حفاوة الاستقبال، مؤكداً أهمية منتدى الأعمال الأرميني–العراقي الذي انعقد في يريفان، باعتباره منصة فعالة لتعزيز الروابط بين الأوساط التجارية والتوصل إلى اتفاقيات عملية، مشدداً على ضرورة جعل مثل هذه الصيغ دورية لتوسيع مجالات التعاون.
وأكد الجانبان على أهمية إقامة الاتصالات والتعاون الفعّال بين الأوساط التجارية في البلدين، وكذلك تعزيز العلاقات التجارية في المجالات ذات الاهتمام المشترك.
وخلال اللقاء، تم إيلاء اهتمام خاص لقطاع الزراعة، حيث أشار الطرفان إلى أن الفواكه والخضروات الأرمينية، والماشية، ومنتجات اللحوم والألبان يمكن أن تثير اهتمام السوق العراقية. كما تم التأكيد على أهمية استئناف الرحلات المباشرة وتسهيل عمليات الشحن لتعزيز العلاقات التجارية والاقتصادية.
كما شدد الجانبان على أهمية تعزيز فرص الاستثمار المتبادلة، فضلاً عن استغلال الإمكانات المتاحة للتعاون في مجالات الطاقة، والأكاديميا، والسياحة وغيرها، من خلال تنفيذ برامج مشتركة وتعميق العلاقات.
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Իրաքի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Աբբաս Ջաբր Ալ-Մալիքիի գլխավորած պատվիրակությանը, որը ժամանել էր Հայաստան–Իրաք տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով։
Նախագահը, ողջունելով հյուրերին, նշել է, որ Իրաքը Մերձավոր Արևելքում Հայաստանի կարևոր և վստահելի գործընկերն է, որի հետ համագործակցությունը դինամիկ զարգանում է առևտրատնտեսական, կրթամշակութային, հումանիտար և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նախարար Մալիքին կարևորել է Երևանում անցկացված Հայաստան–Իրաք գործարար համաժողովը՝ որպես գործարար շրջանակների միջև կապերի խթանման և գործնական պայմանավորվածություններ ձեռք բերելու արդյունավետ հարթակ։ Նա շեշտել է նման ձևաչափը պարբերական դարձնելու անհրաժեշտությունը՝ ընդգրկված ոլորտները ընդլայնելու նպատակով։
Կողմերը նշել են երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի հաստատման և արդյունավետ համագործակցության կարևորությունը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործարար կապերի խթանումը։
Հանդիպման ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվել գյուղատնտեսության ոլորտին։ Երկուստեք ընդգծվել է, որ հայկական մրգերն ու բանջարեղենը, կենդանի անասունները, մսամթերքն ու կաթնամթերքը կարող են հետաքրքրություն ներկայացնել իրաքյան շուկայի համար։ Կարևորվել է նաև ուղիղ թռիչքների վերականգնումը և բեռնափոխադրումների դյուրացումը՝ առևտրատնտեսական կապերի զարգացման խթանման նպատակով։
Կողմերն ընդգծել են նաև ներդրումային հնարավորությունների խթանման և էներգետիկայի, ակադեմիական, զբոսաշրջության և այլ ոլորտներում առկա ներուժի իրացման կարևորությունը՝ համատեղ ծրագրերի իրականացման ու հարաբերությունների խորացման համար։
President of the Republic Vahagn Khachaturyan received the delegation led by the Minister of Agriculture of the Republic of Iraq, Abbas Jabr Al-Maliki, who arrived to participate in the session of the Intergovernmental Commission on Economic Cooperation between Armenia and Iraq.
Welcoming the guests, the President noted that Iraq is an important and reliable partner of Armenia in the Middle East, with cooperation dynamically developing in the fields of trade and economy, education and culture, humanitarian affairs, and information technologies.
Expressing gratitude for the reception, Minister Al-Maliki emphasized the importance of the Armenia–Iraq Business Forum held in Yerevan as an effective platform for fostering ties between business circles and reaching practical agreements. He stressed the need to make such formats regular in order to expand the areas of cooperation.
The sides highlighted the importance of establishing contacts and effective cooperation between the business communities of the two countries, as well as promoting business ties in areas of mutual interest.
During the meeting, special attention was given to the agricultural sector. Both sides emphasized that Armenian fruits and vegetables, livestock, meat and dairy products could be of interest to the Iraqi market. The restoration of direct flights and facilitation of cargo transportation was also underlined as an important factor for promoting trade and economic ties.
The sides further stressed the importance of boosting bilateral investment opportunities and realizing the existing potential of cooperation in the fields of energy, academia, tourism, and others, through the implementation of joint programs and the deepening of relations.