30/04/2026
Հայ ⬇️ EN ⤵️
Ապրիլի 29-ին առաջին անգամ նշվեց Փոքր կղզի զարգացող պետությունների միջազգային օրը, որի առիթով անցկացված միջոցառումը համատեղ նախաձեռնվել էր Փոքր կղզի զարգացող պետությունների բարեկամների խմբի համանախագահներ Հայաստանի և Եվրոպական միության պատվիրակությունների կողմից։
Հայաստանի նախաձեռնությամբ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի 222-րդ նստաշրջանում ընդունված և Գլխավոր կոնֆերանսի 43-րդ նստաշրջանում հաստատված որոշմամբ ապրիլի 25-ը հռչակվել է որպես Փոքր կղզի զարգացող պետությունների միջազգային օր՝ ստանալով մեծ աջակցություն անդամ պետությունների կողմից։
Միջոցառմանը ելույթներով հանդես եկան ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին, Գլխավոր կոնֆերանսի նախագահ Խոնդքեր Թալհան, Փոքր կզղի զարգացող պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ և դեսպաններ։ ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, Առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող զարգացող և փոքր կղզի զարգացող երկրների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատար Ռաբաբ Ֆաթիման հանդես եկավ տեսաուղերձով:
Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ պանելային քննարկում՝ նվիրված Փոքր կղզի զարգացող պետությունների առջև ծառացած խնդիրներին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից դրանց լուծմանը նպաստելու հնարավորություններին, որը վարում էին Հայաստանի և ԵՄ մշտական ներկայացուցիչները։
Իր խոսքում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը նշեց, որ Փոքր կղզի զարգացող պետությունները, որոնք ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջնահերթ, և միևնույն ժամանակ խոցելի խմբերից են, էականորեն տարբերվում են այլ երկրների խմբերից՝ պայմանավորված փոքր տարածքով, աշխարհագրական մեկուսացվածությամբ, արտաքին շուկաներից բարձր կախվածությամբ և բնական աղետների, ինչպես նաև կլիմայի փոփոխության արագացող ազդեցությունների նկատմամբ ծայրահեղ զգայունությամբ։ Հայաստանը, որպես դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր, լավ է հասկանում նման կառուցվածքային սահմանափակումների բնույթը, որոնց չեն բախվում ավելի մեծ և փոխկապակցված տնտեսությունները։
Միջոցառման ընթացքում Փոքր կղզի զարգացող պետությունները ներկայացրեցին իրենց հարուստ մշակութային բազմազանությունը՝ հանդես գալով երաժշտական և պարային կատարումներով, ինչպես նաև ներկայացնելով ազգային խոհանոցի առանձնահատկությունները։
EN ⬇️
On 29 April, the International Day for Small Island Developing States (SIDS) was commemorated for the first time. The event held on this occasion was jointly organized by the delegations of Armenia and the European Union, in their capacity as co-chairs of the Group of Friends of SIDS at UNESCO.
At Armenia’s initiative, a decision adopted at the 222nd session of UNESCO’s Executive Board and subsequently endorsed at the 43rd session of the General Conference proclaimed 25 April as the International Day for Small Island Developing States, garnering broad support from Member States.
The event featured remarks by UNESCO Director-General Khaled El-Enany, President of the General Conference Khondker M. Talha, as well as high-level officials and ambassadors of Small Island Developing States. A video message was delivered by Rabab Fatima, United Nations Under-Secretary-General and High Representative for Least Developed Countries, Landlocked Developing Countries and Small Island Developing States.
A panel discussion held as part of the event focused on the challenges faced by SIDS and on ways in which UNESCO can help address them. The discussion was moderated by the Permanent Delegates of Armenia and the European Union to UNESCO.
In his remarks, the Permanent Delegate of Armenia, Aram Hakobyan, underscored that Small Island Developing States—one of UNESCO’s priority yet particularly vulnerable groups—face structural constraints that distinguish them from other countries, including small size, geographic remoteness, heavy dependence on external markets, and extreme exposure to natural hazards and the accelerating effects of climate change. Armenia, as a landlocked developing country, understands what it means to face structural constraints that larger, more connected economies do not.
During the event, Small Island Developing States also showcased their rich cultural diversity through musical and dance performances, alongside presentations of their national cuisines.