24/04/2026
Le 24 avril 2026, Marseille a rendu hommage aux victimes du Génocide des Arméniens à l’occasion du 111ᵉ anniversaire de cette tragédie, en présence du Premier ministre de la République française, Sébastien Lecornu, du Préfet de la région Provence-Alpes-Côte d’Azur, Jacques Witkowski, du maire de Marseille, Benoît Payan, de la présidente du Conseil départemental des Bouches-du-Rhône, Martine Vassal, du Consul général d’Arménie à Marseille, Ara Mkrtchian, ainsi que de parlementaires, d’élus locaux et de nombreuses associations arméniennes.
Des allocutions ont été prononcées, suivies d’un dépôt de gerbes en mémoire des victimes.
Nous sommes profondément reconnaissants envers les femmes et les hommes politiques français qui sont toujours à nos côtés.
2026թ. ապրիլի 24-ին Մարսելում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված միջոցառում:
Արարողությանը ներկա էին Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն (Sébastien Lecornu), Պրովանս-Ալպ-Կոտ դ’Ազյուր նահանգի պրեֆեկտ Ժակ Վիտկովսկին (Jacques Witkowski), Բուշ-Դյու-Ռոն շրջանի ղեկավար Մարտին Վասալը, Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանը (Benoît Payan), ՀՀ գլխավոր հյուպատոս Արա Մկրտչյանը, Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների պատգամավորներ, պետական և տեղական իշխանությունների, ինչպես նաև հայ համայնքի մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ելույթներով հանդես եկան Ֆրանսիայի վարչապետը, Մարսելի քաղաքապետը, Բուշ-Դյու-Ռոն շրջանի ղեկավարը և ՀՀ գլխավոր հյուպատոսը:
Միջոցառմանը ներկաները ծաղկեպսակներ զետեղեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: