25/05/2026
🇦🇲👩🎓🧑🎓🇫🇷
Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը կարևորում է Հայաստանի ֆրանսիական համալսարանի (ՀՖՀ) ուսումնական պրակտիկայի ծրագիրը, ինչի շնորհիվ տարեկան տասնյակ ուսանող իր ուսումնական պրակտիկան է անցկացնում Ֆրանսիայում։
Որպես ծրագրի հավատարիմ գործընկեր՝ գլխավոր հյուպատոսությունը երրորդ տարին անընդմեջ ընդունել է ՀՖՀ-ի երկու ուսանողի և զգալի աջակցություն է ցուցաբերել համալսարանին՝ նոր գործընկերների որոնման գործում, մասնավորապես՝ Հայաստանի համայնքների հետ համագործակցության կապեր ունեցող քաղաքների շրջանում։
2026թ. ծրագրի ավարտին, գլխավոր հյուպատոսությունը շնորհավորում է ՀՖՀ-ի ռեկտոր տիկին Սալվա Նակուզիին, ինչպես նաև ՀՖՀ-ի պատմական գործընկեր Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանին՝ ծրագրի հաջող իրականացման կապակցությամբ։
Գլխավոր հյուպատոսությունը խորին երախտագիտություն է հայտնում այս տարի ներգրավված հովանավորներին և գործընկերներին, որոնց շնորհիվ Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնում հնարավոր է եղել կազմակերպել ավելի քան հիսուն ուսումնական պրակտիկա՝ սահմանելով նոր ռեկորդ։
Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնին, Լիոնի մետրոպոլիային, ինչպես նաև Օվերն-Ռոն-Ալպ–Սյունիք քույր քաղաքների ցանցի անդամ քաղաքներին՝ Վիեննին՝ ցանցում իր առաջատար դերի համար, Բրոնին, Լը Պույ-ան-Վըլեին, Մոնտելիմարին, Մորնանին և Սեն-Շամոնին, ինչպես նաև Վալանս քաղաքին՝ այս տարվա իր բացառիկ ներգրավվածության համար, նաև՝ Լիոն, Մեյզիյո, Վիլյուրբան, Պրիվա, Ռոման-սյուր-Իզեր և Դեսին-Շարպիե քաղաքներին։ Շնորհակալություն նշված տեղական մարմինների պատասխանատուներին, ընտրված և վարչական պաշտոնյաներին, Բյուլուկյան հիմնադրամին, Լիոնի ՀԲԸՄ-ին, նշված քաղաքներում գործող հայկական միություններին, ինչպես նաև բոլոր գործընկեր հաստատություններին և ընկերություններին։
Շնորհակալություն ձեր օգնության, խորհուրդների, աջակցության և Հայաստանի երիտասարդությանը տրամադրված թանկարժեք ժամանակի համար, երիտասարդներ, ովքեր Հայաստանի ապագա որոշում կայացնողները, ձեռնարկատերերը, դիվանագետները, իրավաբանները, հետազոտողներն ու Հայաստանը կերտողներն են։ ՀՖՀ-ից պրակտիկանտների ընդունումը պետք է դառնա Հայաստանի և Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների միջև ապակենտրոնացված համագործակցության բնական և կայուն բաղադրիչը։
Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնին՝ մայիսի 12-ին իր կենտրոնակայանում ՀՖՀ ուսանողների պրակտիկայի ծրագրի եզրափակիչ միջոցառումը հյուրընկալելու համար։
Գլխավոր հյուպատոս Նարինե Նիկոլյանը և գլխավոր հյուպատոսության հյուպատոս Լևոն Դավթյանը հաճույքով մասնակցել են 2026թ. պրակտիկայի ծրագրի ավարտի առթիվ կազմակերպված միջոցառումներին։
Le Consulat général d’Arménie à Lyon accorde une importance particulière au programme de stages des étudiants de l’Université française en Arménie (UFAR), grâce auquel, chaque année, plusieurs étudiantes et étudiants sont accueillis en France pour une durée de deux mois.
Partenaire fidèle du programme, le Consulat général a, pour la troisième année consécutive, accueilli deux excellentes stagiaires de l’UFAR et apporté un soutien significatif à l’Université dans la recherche de nouveaux partenaires, notamment auprès des villes jumelées avec des communes arméniennes.
À l’issue de l’édition 2026, le Consulat général adresse ses félicitations à Madame Salwa Nacouzi, rectrice de l’UFAR, pour la réussite de cette nouvelle édition du programme, ainsi que l’Université Jean Moulin Lyon 3, partenaire historique de l’UFAR.
Le Consulat général exprime sa gratitude à l’ensemble des sponsors et partenaires mobilisés cette année, grâce auxquels plus de cinquante stages ont pu être organisés en région Auvergne-Rhône-Alpes, établissant ainsi un record pour le programme.
Dans ce cadre, le Consulat général adresse ses remerciements particuliers à la Région Auvergne-Rhône-Alpes, à la Métropole de Lyon, aux villes membres du réseau de jumelage Auvergne-Rhône-Alpes–Syunik : Vienne, pour son rôle moteur au sein du réseau, Bron, Le Puy-en-Velay, Montélimar, Mornant et Saint-Chamond ; à la Ville de Valence pour son engagement remarquable cette année, aux villes de Lyon, Meyzieu, Villeurbanne, Privas, Romans-sur-Isère et Décines-Charpieu. Le Consulat général exprime sa reconnaissance aux responsables de ces collectivités, à l’ensemble des élus et des administrations, à la Fondation Bullukian, à l’UGAB-Lyon, aux associations arméniennes actives sur ces territoires, ainsi qu’à toutes les institutions et entreprises partenaires ayant accueilli les étudiants.
Merci pour votre aide, vos conseils, votre soutien et le temps précieux consacré à la jeunesse arménienne — futurs décideurs, entrepreneurs, diplomates, juristes, chercheurs et bâtisseurs de l’Arménie. L’accueil des stagiaires de l’UFAR doit devenir une composante naturelle et pérenne de l’ensemble des coopérations décentralisées entre collectivités françaises et arméniennes.
Remerciements particuliers à la Région Auvergne-Rhône-Alpes pour l’accueil, le 12 mai dernier, au siège de la Région, de la soirée de clôture de la session 2026 du programme de stages de l’Université française en Arménie.
La consule générale d’Arménie, Nariné Nikolyan, et le consul auprès du Consulat général, Levon Davtyan, ont eu le plaisir de participer à plusieurs événements organisés à l’occasion de la clôture du programme de stages 2026.