Embassy of Armenia to Switzerland-Permanent Mission to UN Office in Geneva

Embassy of Armenia to Switzerland-Permanent Mission to UN Office in Geneva Embassy of the Republic of Armenia to the Swiss Confederation and Permanent Mission of the Republic of Armenia to the UN Offices in Geneva

16/09/2026
22/07/2026

KMGBF-ի 23 թիրախներից առաջինը

Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակը (KMGBF) սահմանում է 23 թիրախ, որոնք ուղղված են մինչև 2030 թվականը կենսաբազմազանության կորստի դադարեցմանն ու շրջադարձին։

Թիրախ 1-ը կոչ է անում ապահովել, որ ցամաքային և ծովային տարածքների պլանավորումն ու կառավարումը ներառեն կենսաբազմազանության պահպանության սկզբունքները։ Այս մոտեցումը նպաստում է կենսաբազմազանության համար կարևոր տարածքների պահպանմանը, միաժամանակ աջակցելով կայուն զարգացմանը։

20/07/2026

🌿 CBD COP17-ի Green Zone-ի պաշտոնական կայքն արդեն հասանելի է։

Green Zone-ը բաց հարթակ է, որը միավորում է կազմակերպություններին, բիզնեսներին, գիտական և կրթական հաստատություններին, քաղաքացիական հասարակությանը, երիտասարդներին և բոլոր նրանց, ովքեր ցանկանում են նպաստել կենսաբազմազանության պահպանմանը։

Գրանցումը արդեն բաց է՝

• Ցուցադրության տաղավարների համար
• Սեսիաների համար

🌐 Տեղերը սահմանափակ են։ Հղումը https://cop17yerevangreenzone.com/am/

🌿 The official CBD COP17 Green Zone website is now live.

The Green Zone is an open platform that brings together organizations, businesses, academic and educational institutions, civil society, youth, and everyone committed to advancing biodiversity conservation.

Applications are now open for:

• Exhibition Booths
• Sessions

🌐 Places are limited. Link: https://cop17yerevangreenzone.com/am/

18/07/2026

🌿 CBD COP17-ի պաշտոնական կայքն արդեն հասանելի է։

Այստեղ կարող եք գտնել համաժողովի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն, վերջին նորությունները, ծրագրի թարմացումները և օգտակար տեղեկություններ մասնակիցների ու այցելուների համար։

Հղումը՝ https://cop17yerevan.am

🌿 The official website of CBD COP17 is now live.

Explore the latest official updates, conference information, news, and resources for participants and visitors as we count down to CBD COP17 in Yerevan.

Link: https://cop17yerevan.am

18/07/2026
13/07/2026
ARM ⬇️ ENG ⬇️Ս.թ. հուլիսի 8-ին Ժնևում՝ Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում, Հայաստանի Հանրապետության մշտական ն...
13/07/2026

ARM ⬇️ ENG ⬇️

Ս.թ. հուլիսի 8-ին Ժնևում՝ Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում, Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության նախաձեռնությամբ անցկացվեց շախմատի դիվանագիտական երկրորդ մրցաշարը՝ Ժնևում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների և ՄԱԿ համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Շախմատի համաշխարհային օրվան՝ հուլիսի 20-ին ընդառաջ կազմակերպված մրցաշարն անցկացվեց ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակի հովանու ներքո՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՄԱԿ-ի Խաղաղության համալսարանի (UPEACE), ինչպես նաև Շվեյցարիայի և Հայաստանի շախմատի ֆեդերացիաների հետ համագործակցությամբ։
Մրցաշարի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայան և Շվեյցարիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Անդրե Ֆոգտլինը։ Մրցաշարի շրջանակներում անցկացվեց շախմատի միաժամանակյա խաղ, որը վարեց միջազգային գրոսմայստեր Լևոն Արոնյանը։
Իր ելույթում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը նշեց, որ շախմատը Հայաստանի մշակույթի, կրթության և ազգային ինքնության անբաժան մասն է։ Նա ընդգծեց, որ տարբեր քաղաքակրթությունների խաչմերուկում ձևավորված այս խաղը համամարդկային լեզու է դարձել՝ խթանելով ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի, համագործակցության և խաղաղության մշակույթը։
Իր խոսքում Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայան հիշատակեց, որ Շախմատի համաշխարհային օրը հուլիսի 20-ին նշվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ 2019 թվականին Հայաստանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևի համաձայն։ Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանին՝ ՄԱԿ-ում դիվանագիտական մրցաշարը երկրորդ տարին անընդմեջ կազմակերպելու համար՝ ընդգծելով շախմատի համամարդկային նշանակությունը՝ որպես ժողովուրդների միջև երկխոսության, փոխըմբռնման և համագործակցության խթանման միջոց։
Շվեյցարիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Անդրե Ֆոգտլինը ողջունեց մրցաշարի անցկացումը՝ կարևորելով նախաձեռնության ներդրումը շախմատի հանրահռչակման, միջազգային բարեկամության և խաղաղ համագործակցության խթանման գործում։
Մրցաշարի ավարտին բոլոր մասնակիցները պարգևատրվեցին Տիգրան Պետրոսյանի անվան հուշամեդալներով՝ ի պատիվ աշխարհի իններորդ չեմպիոնի հիշատակի և Հայաստանի հարուստ շախմատային ժառանգության։
Միջոցառման ընթացքում մատուցվեցին Հայաստանը ներկայացնող մրգեր, այդ թվում ծիրանը՝ որպես հայկական հյուրընկալության և մշակութային ինքնության խորհրդանիշ։

ENG⬇️

On 8 July 2026, the Permanent Mission of the Republic of Armenia to the United Nations Office and other International Organizations in Geneva hosted the Second Diplomatic Chess Tournament, bringing together representatives of diplomatic missions, international organizations and the United Nations system accredited in Geneva.
Organized in run up to the World Chess Day, celebrated annually on 20 July, the tournament was held under the auspices of the United Nations Office at Geneva, in cooperation with UNESCO, the University for Peace (UPEACE), and the Swiss and Armenian Chess Federations.
The opening ceremony featured remarks by H.E. Ms. Hasmik Tolmajian, Permanent Representative of the Republic of Armenia; Ms. Tatiana Valovaya, Director-General of the United Nations Office at Geneva; and Mr. André Vögtlin, President of the Swiss Chess Federation. The event also included a simultaneous exhibition conducted by international chess grandmaster Levon Aronian.
In her remarks, Ambassador Tolmajian emphasized that chess is an integral part of Armenia's culture, education and national identity. She noted that, having developed at the crossroads of civilizations, chess has become a universal language that promotes mutual respect, cooperation and a culture of peace among peoples.
Director-General Tatiana Valovaya recalled that World Chess Day is observed on 20 July pursuant to the United Nations General Assembly resolution introduced by Armenia in 2019. She thanked Armenia for organizing the diplomatic chess tournament at the United Nations for the second consecutive year, highlighting chess as a universal tool for fostering dialogue, mutual understanding and cooperation among nations.
Mr. André Vögtlin welcomed the tournament, underscoring its contribution to promoting chess, strengthening international friendship and encouraging peaceful cooperation.
At the conclusion of the tournament, all participants received commemorative medals named after Tigran Petrosian, in memory of the ninth World Chess Champion and in celebration of Armenia's rich chess heritage. During the event, Armenian fruits were served, including apricots, as a symbol of Armenia's hospitality and cultural identity.

13/07/2026

📢Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ: Խորհրդատվական տեսանյութ. ՄԱՍ 3

🔷Ներկայացնում ենք շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները և ընթացակարգերը պարզաբանող #խորհրդատվական տեսանյութի 3-րդ մասը, որի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը, բարելավել ՀՀ քաղաքացիների կողմից դեսպանություններ ներկայացվող դիմումները և դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին՝ այդպիսով նվազեցնելով վիզայի դիմումների մերժման հավանականությունը։

🎥 տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=vvIt9gmM0VM

🔷ԵՄ անդամ պետությունների կողմից սահմանված կանոններին և պահանջներին համապատասխան դիմումների ներկայացումը շատ կարևոր է ոչ միայն քաղաքացիների ճամփորդական ծրագրերի իրագործման համար, այլև վիզայի դիմումների մերժման տարեկան ցածր ցուցանիշ ապահովելու համար, որը կարևոր նախադրյալ է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման երկխոսությունն առաջ մղելու համատեքստում։
Հետևաբար, ճիշտ կազմված, ժամանակին ներկայացված և լավ հիմնավորված դիմումը բարձրացնում է Շենգենյան վիզա ստանալու հավանականությունը և դրական է ազդում վիզաների ազատականացման ընդհանուր գործընթացի վրա։
Շենգենյան վիզա ստանալու համար սահմանված հիմնական կանոնների վերաբերյալ մանրամասն ուղեցույցը (PDF ձևաչափով) հասանելի է հետևյալ հղումով.

📑ուղեցույցը՝https://www.mfa.am/.../schengen/Schengen-Visa-Guide-ARM.pdf

Adresse

16 Parc Du Château-Banquet
Geneva
1202

Heures d'ouverture

Lundi 09:00 - 18:00
Mardi 09:00 - 18:00
Mercredi 09:00 - 18:00
Jeudi 09:00 - 18:00
Vendredi 09:00 - 18:00

Téléphone

+41223201100

Notifications

Soyez le premier à savoir et laissez-nous vous envoyer un courriel lorsque Embassy of Armenia to Switzerland-Permanent Mission to UN Office in Geneva publie des nouvelles et des promotions. Votre adresse e-mail ne sera pas utilisée à d'autres fins, et vous pouvez vous désabonner à tout moment.

Contacter L’organisation

Envoyer un message à Embassy of Armenia to Switzerland-Permanent Mission to UN Office in Geneva:

Raccourcis

Partager