Արցախի Հանրապետության Ազգային ժողով Artsakh Republic National Assembly

  • Home
  • Azerbaijan
  • Stepanakert
  • Արցախի Հանրապետության Ազգային ժողով Artsakh Republic National Assembly

Արցախի Հանրապետության Ազգային ժողով  Artsakh Republic National Assembly Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պաշտոնական էջ:
Official page of the National Assembly of the Republic of Artsakh

27/05/2026

Դավիթ Իշխանյանի ուղերձը Բաքվի բանտից

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸՍիրելի' հայրենակիցներՕգտվելով այն հանգամանքից, որ այս օրերին...
27/05/2026

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Սիրելի' հայրենակիցներ

Օգտվելով այն հանգամանքից, որ այս օրերին ուշադրությունն ամբողջությամբ սևեռված է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների վրա, չբավարարվելով
• Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի խափանմամբ,
• Միջազգային իրավունքի հիմնարար նորմերի ոտնահարմամբ ու կեղծ «հիմնավորումներով» Արցախը Ադրբեջանին հանձնելու աննախադեպ ապազգային գործունեությամբ,
• Արցախի ժողովրդի նկատմամբ ատելության ու խտրականության շարունակական քարոզչությամբ և Արցախի կորստի հետ չհաշտվող արցախցիների հալածանքներով,
Հայաստանի Հանրապետության իշխանությունները կատարել են հերթական ամոթալի, հակաիրավական ու անբարոյական քայլը Արցախի Հանրապետության ու ժողովրդի նկատմամբ։ ՀՀ վարչական դատարանի նախագահի որոշմամբ անվավեր է ճանաչվել Արցախի Հանրապետությանը պատկանող շենքի նկատմամբ Արցախի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը։
Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքը արցախցիների համար ոչ թե անշարժ գույք է կամ պարզապես տարածք, այլ մի վայր, որը խորհրդանշում է ագրեսիայի ու բռնազավթման ենթարկված Արցախի պետականությունն ու նվազագույն հնարավորություն է տալիս էթնիկ զտումների ու ցեղասպանության ենթարկված արցախցիներին՝ միջազգային իրավունքի հիմնարար նորմերով սահմանված ու 2023 թվականի նոյեմբերին Արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ վերահաստատված իրենց իրավունքների պաշտպանության նպատակով ջանքերի համատեղման ու համակարգման համար։ Այն չի կարող դառնալ տարատեսակ կեղտոտ պայմանավորվածությունների ու քաղաքական առևտրի առարկա։

Այս հակահայ գործողությունները չեն կոտրելու մեր կամքը՝ պատերազմական ու մարդկության դեմ կատարված հանցագործություններով ոտնահարված Արցախի ժողովրդի իրավունքները վերականգնելու՝ Արցախ վերադարձն ապահովելու և պետականության վերականգնման ուղղությամբ,
Ակնկալում ենք, որ Արցախի ճակատագրով մտահոգ Հայաստանում և Սփյուռքում գտնվող հաստատություններն ու հայրենակիցները կարձագանքեն Հայաստանի Հանրապետության իշխանությունների այս հերթական ամոթալի քայլին՝ բողոքի ձայն բարձրացնելով ի պաշտպանություն մեր անօտարելի իրավունքների վերականգնման:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի այցելությունը Կիպրոսի ՀանրապետությունԱրցախի Հանրապետության Ազգային ժողովի ...
19/05/2026

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի այցելությունը Կիպրոսի Հանրապետություն

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզյանի ուղեկցությամբ, սույն թվականի մայիսի 13-16-ը Կիպրոս կատարած այցի շրջանակում հանդիպում է ունեցել Կիպրոսի կողմից ընտրված Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, (ECR) խմբակցության անդամ Գեադիս Գեադիի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակն ու միջազգային հարթակներում Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։
Եվրոպական խորհրդարանի պատգամավորը ողջունել է Արցախի ներկայացուցիչներին և պատրաստակամություն հայտնել շարունակելու համագործակցությունը Արցախի իշխանությունների հետ՝ Արցախի հարցը միջազգային հարթակներում բարձրաձայնելու ուղղությամբ։ Նա ընդգծել է, որ, հավատարիմ մնալով արդարության և մարդու իրավունքների հիմնարար արժեքներին, շարունակելու է իր աջակցությունը Արցախի ժողովրդի արդար իրավունքների պաշտպանության գործին։
Աշոտ Դանիելյանը շնորհակալություն է հայտնել Գեադիս Գեադիին հայանպաստ դիրքորոշման համար։ Նա անդրադարձել է Ադրբեջանում ընթացող հայազգի գերիների ապօրինի դատավարություններին՝ ներկայացնելով որոշ փաստեր այդ կապակցությամբ, ինչպես նաև կարևորել է Ադրբեջանի կողմից հայկական մշակութային և կրոնական հուշարձանների ոչնչացման վերաբերյալ միջազգային հանրության արձագանքի անհրաժեշտությունը։

Կիպրոս կատարած այցելության ընթացքում, քաղաքական հանդիպումներին զուգահեռ, մայիսի 15-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանն ու ՀՅԴ Արցախի Կեդրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արա Պուլուզյանը այցելեցին Կիպրոսի Հայոց թեմի Ազգային առաջնորդարան, որտեղ հանդիպում ունեցան Գերշ. Տեր Կոմիտաս Արքեպիսկոպոսի հետ։ Հանդիպումն անցավ ջերմ և բարեկամական մթնոլորտում, քննարկվեցին Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր։

Այնուհետև տեղի ունեցավ այցելություն «Նարեկ» վարժարան, որտեղ հյուրերին դիմավորեցին վարժարանի տնօրինությունն ու հոգաբարձուների ներկայացուցիչները։ Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց դպրոցի կրթական և դաստիարակչական առաքելությանը, ինչպես նաև առկա մարտահրավերներին։ Աշոտ Դանիելյանը բարձր գնահատեց վարժարանի ազգային և կրթական գործունեությունը։

Նույն օրը երեկոյան հանդիպում տեղի ունեցավ Կիպրոսի հայկական համայնքի և պետական ներկայացուցչի հետ։ Քննարկումների ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանին և Արցախին վերաբերող զարգացումներին։

Սիրելի՛ հայրենակիցներ,Մայիսի 9-ը պարզապես օր չէ․ դա մեր հիշողությունն է, մեր հաղթանակը և մեր անսահման սերը հայրենիքի հան...
09/05/2026

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մայիսի 9-ը պարզապես օր չէ․ դա մեր հիշողությունն է, մեր հաղթանակը և մեր անսահման սերը հայրենիքի հանդեպ։
Այս Եռատոնը մեզ հիշեցնում է Շուշիի ազատագրման փառքը, մեր բանակի ծնունդը և այն հերոսներին, ովքեր իրենց կյանքը նվիրեցին, որպեսզի հայը ապրի ազատ ու արժանապատիվ։

Խոնարհվում ենք բոլոր նահատակների հիշատակի առաջ։ Նրանց սխրանքը հավերժ է, իսկ անունները՝ անջնջելի մեր սրտերում։
Արցախցու կամքը երբեք չի կոտրվել և չի կոտրվի, որովհետև մեր ուժը մեր հիշողության, մեր միասնականության և մեր հայրենի հողի սիրո մեջ է։

Թող Մայիսի 9-ը միշտ մնա հավատքի, պայքարի և վերածննդի խորհրդանիշ։

Հավերժ փա՛ռք մեր հերոսներին։

06/05/2026

Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին

«Ողջունում եմ բոլորին։
Մամուլից տեղեկացանք, որ Ռուբեն Վարդանյանը դիմել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, որպեսզի այցելի իրեն։ Ես չգիտեմ՝ հարգարժան պաշտպանը կունենա՞ այդ պատասխանատվությունն և վճռականությունը՝ այցելելու, նաև մեզ տեսնելու, և այդ դեպքում ավելի մանրամասն տեղեկություններ կունենա և կծանոթանա, թե ինչպես է ընթացել ամբողջ քննությունը, ինչ լուրջ և կոպտագույն խախտումներով է այն ընթացել թե՛ ամբողջ քննությունը, թե՛ դատավարությունը՝ մարդու իրավունքների, միջազգային իրավունքի, միջազգային նորմերի, այդ թվում նաև Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընթացակարգի կոպտագույն խախտումներով։
Ես չկարողացա դատապրոցեսի վերջում՝ իմ վերջին խոսքի ժամանակ, ամբողջական իմ խոսքը ասել․ նվազագույնը 30–40%-ով այդպես էլ չթողեցին իմ վերջնական խոսքը ասել։ Բայց ես հասցրեցի ասել այն, ինչ հիմա կուզեմ ասել իմ ժողովրդին, և փոքր մեջբերում անել․
«Այս դատը բացված չէ 15 հոգու դեմ, այս դատը բացված է հայ ժողովրդի և հայոց պետականության դեմ՝ հստակ նպատակներով և հեռահար ռազմավարությամբ։ Այդ մասին ես կասկածներ ունեցա քննության ընթացքում, իսկ դատապրոցեսի ընթացքում դա դարձավ իմ համոզմունքը։ Իմ ասած մտքերի և խոսքերի ճշմարտությունը ժամանակը ցույց կտա»։
Ինչ վերաբերում է Ադրբեջանին ՄԻՊ-ին՝ երեկ մեզ այցելեց Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան, և մենք կարողացանք որոշ տեղեկություններ փոխանցել նրան։ Ես մարտի 12-ից պատրաստել էի դիմում-նամակ՝ նրան փոխանցելու համար, բայց մոտ մեկ-երկու ամիս է՝ ինչ-ինչ պատճառներով չեմ կարողացել ո՛չ իրեն տեսնել, ո՛չ էլ փոխանցել այն։ Երեկ փոխանցեցի իմ դիմում-նամակը, և այնտեղ հստակ մեկ խնդրանք ունեի՝ որպեսզի մեր վճռի ամբողջական՝ ադրբեջաներեն և հայերեն տարբերակները, ինքը միջնորդի և փոխանցի իմ ընտանիքին ու հարազատներին։
Մարդու իրավունքների պաշտպանը խոստացավ, որ ադրբեջաներեն տարբերակը կփոխանցի իմ ընտանիքին և կփորձի միջնորդել։
Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, ես հիմա ուզում եմ բանավոր ձևով դիմել նրան, որպեսզի ինքը միջնորդի և Ադրբեջանի համապատասխան կառույցներից, գուցե նաև իր գործընկերոջ միջոցով ստանա հայերեն և ադրբեջաներեն տարբերակներով մեր մեղադրական ակտերի ամբողջական տեքստերը և մեր դատավճռի ամբողջական տեքստը և փոխանցի իմ ընտանիքին ու հարազատներին։
Ինչ վերաբերում է այս ծանր ժամանակներին՝ ես միայն մեր ժողովրդին կցանկանամ ոգու, կամքի և միասնության ուժ և պիտի ասեմ՝ պինդ եղեք»։

Արցախի պատվիրակությունը Շվեյցարիայում քննարկել է հայ գերիների վերադարձի և արցախցիների իրավունքների պաշտպանության հարցերը...
04/05/2026

Արցախի պատվիրակությունը Շվեյցարիայում քննարկել է հայ գերիների վերադարձի և արցախցիների իրավունքների պաշտպանության հարցերը

Սույն թվականի ապրիլի 29-ից մայիսի 1-ը Արցախի պատվիրակությունը՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանի գլխավորությամբ, աշխատանքային այցով գտնվում էր Շվեյցարիայում, որտեղ ունեցել է մի շարք հանդիպումներ։ Քննարկումների առանցքում են եղել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման, ինչպես նաև Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների, մասնավորապես վերադարձի իրավունքի ապահովման հարցերը։

Ապրիլի 30-ին Շվեյցարիայի դաշնային խորհրդարանում կայացել է Արցախին նվիրված միջոցառում, որին ներկա են եղել Շվեյցարիայի խորհրդարանականներ, հրավիրված փորձագետներ և հայկական համայնքի ներկայացուցիչներ։
Միջոցառմանը մասնակցել են նաև «Քրիստոնեական միջազգային համերաշխություն» (CSI) կազմակերպության ներկայացուցիչները։ Հանդիպման ընթացքում ելույթներով հանդես են եկել Արցախի ԱԺ նախագահ Ա․ Դանիելյանը, պատվիրակության անդամներ՝ Արցախի մշակույթի նախկին նախարար, Արցախի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը և Արցախի ԱԳ նախկին փոխնախարար, միևնույն ժամանակ՝ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի անդամ Արմինե Ալեքսանյանը։ Հանդիպմանը ներկա էին նաև Արցախի ԱԺ-ի կողմից ստեղծված նույն հանձնախմբի անդամներ Մարիո Նալբանդյանը և Գառնիկ Քերքոնյանը։

Իր ելույթում Աշոտ Դանիելյանը երախտագիտություն է հայտնել շվեյցարացի խորհրդարանականներին՝ նրանց նախաձեռնողականության համար և ընդգծել.
«Թույլ տվեք Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և մեր ժողովրդի անունից շնորհակալություն հայտնել ձեզ, ինչպես նաև Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Բելգիայի ու Եվրոպական միության խորհրդարանների մեր բոլոր այն գործընկերներին, ովքեր, ընդունելով Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանն ուղղված բանաձևեր, աշխարհաքաղաքական այս խիստ սրված ժամանակաշրջանում վերահաստատում են իրենց նվիրվածությունը եվրոպական արժեքներին և միջազգային իրավունքի սկզբունքներին։ Դա մեր ժողովրդին ուժ է տալիս դիմակայելու այն անսահման տառապանքներին, որոնք հետևանք են Թուրքիայի անթաքույց ռազմաքաղաքական աջակցությամբ Ադրբեջանի իրականացրած 2020 թվականի ռազմական ագրեսիայի, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, իսկ 2023 թվականին՝ նոր ագրեսիայի միջոցով իրականացված էթնիկ զտումների և ցեղասպանական գործողությունների»։
Լեռնիկ Հովհաննիսյանն իր խոսքում անդրադարձել է Արցախի հայկական մշակութային և հոգևոր ժառանգության խաթարմանն ու ոչնչացմանը՝ որպես շարունակվող մշակութային ցեղասպանության օրինակ մատնանշելով Ադրբեջանի կողմից վերջերս Ստեփանակերտում հիմնահատակ ավերված երկու եկեղեցիները։ Նա այդ գործողությունը որակել է որպես քրիստոնեության դեմ ուղղված ծանրագույն ոճրագործություն։

Արմինե Ալեքսանյանն իր հերթին ընդգծել է, որ պատահական չէ Լեռնային Ղարաբաղի խաղաղության նախաձեռնության ընդունումը հենց Շվեյցարիայում, ինչը նպատակ ուներ հարթակ ստեղծել երկխոսության և իրական խաղաղության հասնելու համար։ «Շվեյցարիան՝ որպես չեզոք և խաղաղասեր երկիր, լավագույնս է գիտակցում, որ Արցախի հիմնախնդիրը, աշխարհաքաղաքական լինելուց բացի, նախևառաջ մարդկային իրականություն է և մարդու իրավունքների հարց, որը պահանջում է հստակություն, պատասխանատվություն և սկզբունքային քայլեր։ Լռությունն ու անորոշությունը կարող են ապագա անկայունության պատճառ դառնալ», - նշել է Ալեքսանյանը։

Շվեյցարացի խորհրդարանականները, որոնց թվում էին պատգամավորներ Էրիխ Ֆոնտոբելը և Շտեֆան Մյուլլեր-Ալտերմատը, խստորեն դատապարտելով Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները, հավաստիացրել են, որ շարունակելու են հետամուտ լինել խնդրի արդարացի լուծմանն ուղղված աշխատանքներին։
Ամփոփելով հանդիպումը՝ Ա․ Դանիելյանն արձանագրել է.
«Ժամանակ առ ժամանակ հնչում են կարծիքներ, թե իբր Արցախի հարցը փակված է, և խաղաղություն է հաստատվել։ Մենք հայտարարում ենք, որ Արցախի հարցը փակված չէ և գտնվում է միջազգային հարաբերությունների օրակարգում այնքան ժամանակ, քանի դեռ արցախցիները չեն վերադարձել իրենց հայրենի օջախներ, իսկ խնդիրը չի ստացել լուծում՝ միջազգային իրավունքի հիման վրա։ Սա են հաստատում նաև այն բանաձևերը, որոնք ընդունվում են տարբեր երկրների և եվրոպական կառույցների կողմից»։

Շուրջ երեք ժամ տևած հանդիպման ավարտին կողմերը գոհունակություն են հայտնել կառուցողական քննարկման և փոխանակված տեսակետների կապակցությամբ՝ հավաստիացնելով, որ այսուհետ ևս կշարունակվի խորհրդարանական ձևաչափով համագործակցությունն ու փոխայցելությունները։

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                         ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ                                ՈՒ Ղ Ե Ր Ձ ԸԵրևանում կայանալ...
03/05/2026

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՒ Ղ Ե Ր Ձ Ը
Երևանում կայանալիք Եվրոպական միության բարձրաստիճան
ներկայացուցիչների համաժողովի մասնակիցներին

Հիմք ընդունելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, Մարդու
իրավունքների համընդհանուր հռչակագիրը և միջազգային մարդասիրական
իրավունքի նորմերը՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, որպես
արցախահայության առաջնային մանդատով օժտված ներկայացուցչական մարմին,
սույն ուղերձով դիմում է Երևանում կայանալիք համաժողովի մասնակիցներին և
միջազգային հանրությանը։

2020 և 2023 թվականներին Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական
ագրեսիան, որն ուղեկցվել է ցեղասպանական գործողությունների ակնհայտ
դրսևորումներով, հանգեցրել է շուրջ 150,000 հայերի բռնի տեղահանմանը իրենց
պատմական հայրենիքից։ Փաստ է նաև այն,որ միջազգային դերակատարների և
աշխարհաքաղաքական կենտրոնների ոչ համարժեք արձագանքը միանգամայն
նպաստավոր պայմաններ ստեղծեցին ուժի կիրառման և մարդկության դեմ ուղղված
նոր հանցագործությունների համար։
Ներկայումս Ադրբեջանը, օգտվելով միջազգային հանրության լռությունից,
հետևողականորեն իրականացնում է մշակութային ցեղասպանություն։ Արցախի
բռնազավթված տարածքներում համակարգված կերպով ոչնչացվում կամ յուրացվում են հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության նմուշները՝ եկեղեցիները, խաչքարերը, գերեզմանատները, պետականության խորհրդանիշ հանդիսացող կառույցները, ինչը նպատակ ունի վերացնել հայկական հազարամյա քաղաքակրթական հետքը տարածաշրջանից։

Ելնելով ստեղծված ճգնաժամային իրավիճակից և հավատարիմ մնալով
արդարության ու մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքներին՝ Արցախի
Ազգային ժողովը պահանջում է.

● Միջազգային կառույցների կողմից հասցեական գնահատական տալ
Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանական քաղաքականությանը և
մշակութային վանդալիզմին՝ ճանաչելով դրանք որպես միջազգային
իրավունքի կոպտագույն խախտումներ։

● Կիրառել գործուն մեխանիզմներ և պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ՝
կանխելու հայկական պատմամշակութային արժեքների հետագա ոչնչացումը։

Պահանջում ենք անհապաղ գործուղել միջազգային անկախ մոնիտորինգային
առաքելություն՝ Արցախի տարածքում մշակութային կոթողների վիճակը
փաստագրելու և դրանց պահպանությունը երաշխավորելու նպատակով։

Գործադրել քաղաքական ճնշում Բաքվի նկատմամբ՝ անհապաղ և
անվերապահորեն ազատ արձակելու Ադրբեջանում ապօրինաբար
պահվող բոլոր ռազմագերիներին, պատանդներին, այդ թվում՝ Արցախի
ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին։

● Միջազգային իրավական և անվտանգային գործուն երաշխիքների ներքո
կազմակերպել արցախահայության հավաքական, անվտանգ և
արժանապատիվ վերադարձը հայրենի օջախներ՝ ապահովելով նրանց
ինքնորոշման և սեփական ճակատագիրը տնօրինելու անկապտելի իրավունքը։
Լռությունը հանցակցություն է։ Մենք ակնկալում ենք, որ Եվրոպական միությունը և
քաղաքակիրթ երկրները կգործեն ոչ թե հռչակագրային հայտարարությունների, այլ
գործնական քայլերի տիրույթում՝ հանուն արդարության և տարածաշրջանային
կայունության։

Բարձր մակարդակի հանդիպումներ ԵվրախորհրդարանումԲրյուսելում մեկնարկել են Արցախի պատվիրակության կարևոր հանդիպումները Եվրոպա...
17/04/2026

Բարձր մակարդակի հանդիպումներ Եվրախորհրդարանում

Բրյուսելում մեկնարկել են Արցախի պատվիրակության կարևոր հանդիպումները Եվրոպական խորհրդարանի ազդեցիկ անդամների հետ։
ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի (EAFJD) ջանքերով կազմակերպված այս այցի նպատակն է միջազգային ամենաբարձր հարթակներում բարձրաձայնել արցախահայության առջև ծառացած հումանիտար ու քաղաքական լուրջ մարտահրավերները։

Արցախյան պատվիրակության կազմում են Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը, Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, ՀՅԴ Արցախի ներկայացուցիչ Արա Պուլուզյանը և Թեմական խորհրդի անդամ Լեռնիկ Հովհաննիսյանը։ Նրանց ուղեկցում են Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Կասպար Կարապետյանն ու Բելգիայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։

Բրյուսելյան օրակարգի շրջանակներում պատվիրակությունն արդեն հանդիպել է Եվրախորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասի (ԵԺԿ խմբակցություն) և Սոցիալիստների ու դեմոկրատների առաջադիմական դաշինքի փոխնախագահ Յանիս Մանիատիսի հետ։

Հանդիպումների առանցքում Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության և միջազգային հանրության կողմից գործուն քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունն է։ Եվրոպացի գործընկերների հետ քննարկվել են այն կրիտիկական խնդիրները, որոնց այսօր բախվում է արցախահայությունը՝ թե՛ քաղաքական, թե՛ մարդասիրական տեսանկյունից։

Այս այցը ևս մեկ անգամ փաստում է, որ չնայած ստեղծված բարդ իրավիճակին, Արցախի օրակարգը շարունակում է մնալ եվրոպական կառույցների ուշադրության կենտրոնում, իսկ հայկական կողմի հետևողական աշխատանքը միտված է ապահովելու Արցախի ձայնի շարունակական հնչեղությունը միջազգային ասպարեզում։

Հանդիպումների շարքը Բրյուսելում շարունակվում է՝ նոր հնարավորություններ ստեղծելով արցախահայության շահերի ներկայացման համար։

Կայացել է Արցախի պատվիրակության հանդիպումը  Ֆրանսիա֊ Արցախ բարեկամության շրջանակի նախագահի և  Ֆրանսիա֊ Հայաստան բարեկամո...
16/04/2026

Կայացել է Արցախի պատվիրակության հանդիպումը Ֆրանսիա֊ Արցախ բարեկամության շրջանակի նախագահի և Ֆրանսիա֊ Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահի հետ

Ս.թ ապրիլի 14-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը և նրան ուղեկցող պատվիրակության անդամները Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպեցին Ֆրանսիա–Արցախ բարեկամության շրջանակի նախագահ, ԱԺ պատգամավոր և Ֆրանսիա–Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Էմանուել Մանդոնին և Ֆրանսիայի Սենատում Ֆրանսիա–Հայաստան բարեկամության խմբի նախագահ և Լեռնային Ղարաբաղի միջազգային տեղեկատվական խմբի փոխնախագահ Ժիլբեր Լյուկ Դըվինազին:

ԱՀ ԱԺ նախագահն իր զրուցակիցների խնդրանքով ներկայացրեց բռնի տեղահանված արցախահայերի՝ Հայաստանի Հանրապետությունում սոցիալական և հումանիտար վիճակը, ինչպես նաև նրանց քաղաքացիական կարգավիճակին առնչվող հարցերը։

Անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային աշխարհաքաղաքական իրավիճակին և Հայաստանում ընթացող զարգացումներին՝ նկատի ունենալով առկա անորոշությունները։

Մասնակիցներն ընդգծեցին վերոնշյալ հարցերի նկատմամբ քաղաքական շարունակական ուշադրության և դրանց մշտադիտարկման կարևորությունը։

Կողմերը պայմանավորվեցին պահպանել կանոնավոր կապ՝ տեղեկատվության փոխանակումը շարունակելու և իրենց աշխատանքները համակարգելու նպատակով։

Շարունակվում են Արցախի պատվիրակության հանդիպումները Ֆրանսիայում2026 թվականի ապրիլի 14-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ ...
15/04/2026

Շարունակվում են Արցախի պատվիրակության հանդիպումները Ֆրանսիայում

2026 թվականի ապրիլի 14-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը և նրան ուղեկցող պատվիրակությունը հյուրընկալվեցին Ֆրանսիայի Ազգային ժողովում, ուր մասնակցեցին Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի Նախագահ, ԱԺ պատգամավոր Էմանուել Մանդոնի նախաձեռնությամբ կազմակերպված «Մենք ենք ,մեր սարերը» գրաֆիկական վեպի և համանուն ցուցահանդեսի բացման արարողությանը։

Միջոցառմանը ներկա էին Ֆրանսիայի ԱԺ պատգամավորներ, Սենատի անդամներ, քաղաքապետներ, ՏԻՄ Ներկայացուցիչներ, լրագրողներ, արվեստագետներ և Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներ։

Անդրադարձ կատարվեց Արցախի հայ բնակչության բռնի տեղահանման և այդ ոճրագործության հետևանքներին: Ընդգծվեց կատարվածի վերաբերյալ տեղեկատվության շարունակական տարածման կարևորությունը՝ դիմակայելու պատմության վերաշարադրման կամ աղավաղման փորձերին։

Կարևորվեց նաև ստեղծագործական արվեստի դերը պատմության փոխանցման և ժամանակակից հակամարտությունների վերաբերյալ իրազեկման գործում։

Նման նախաձեռնությունները, որոնք համադրում են պատմությունը և արվեստը ինստիտուցիոնալ միջավայրում, նպաստում են անտեսված և աղավաղվող իրողությունը տեսանելի դարձնելուն և խթանում երկխոսությունը մշակույթի և հանրային պատասխանատվության միջև։

Address

Stepanakert
375000

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37447943681

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Արցախի Հանրապետության Ազգային ժողով Artsakh Republic National Assembly posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Արցախի Հանրապետության Ազգային ժողով Artsakh Republic National Assembly:

Share