Ստեփանակերտի Քաղաքապետարան / Municipality of Stepanakert

Ստեփանակերտի Քաղաքապետարան / Municipality of Stepanakert Ստեփանակերտի քաղաքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը ստեղծվել է մայրաքաղաքի բնակիչների հետ անմիջական կապի պահպանման նպատակով

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ ՆՍտեփանակերտ քաղաքում հաշվառված փոխադրամիջոցների սեփականատերերը գույքահարկի պարտավորություններ...
07/10/2023

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Ստեփանակերտ քաղաքում հաշվառված փոխադրամիջոցների սեփականատերերը գույքահարկի պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկանքներ կարող են ստանալ աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-13:00, հետևյալ հասցեում՝ ք. Երևան, Աբովյան 9, 3-րդ հարկ, N310 սենյակ։ ☎️Հեռ.՝ 012-37-77-65:
❗️Ծանոթություն.➡️Վերոնշյալ տեղեկանքները տրվում են տրանսպորտային միջոցի օտարման կամ տեխնիկական զննություն անցկացնելու համար։

Ստեփանակերտի քաղաքապետի՝ ԱՀ նորընտիր Նախագահին ուղղված շնորհավորանքը⤵️
10/09/2023

Ստեփանակերտի քաղաքապետի՝ ԱՀ նորընտիր Նախագահին ուղղված շնորհավորանքը⤵️

📣 Հարգելի՛ ստեփանակերտցիներ, ինչպես արդեն գիտեք՝ մայրաքաղաքը սնուցող գետերի պաշարներն օդի բարձր ջերմաստիճանի պատճառով վե...
14/08/2023

📣 Հարգելի՛ ստեփանակերտցիներ, ինչպես արդեն գիտեք՝ մայրաքաղաքը սնուցող գետերի պաշարներն օդի բարձր ջերմաստիճանի պատճառով վերջին օրերին սակավացել են, ինչը բացասաբար է ազդում շուրջօրյա ջրամատակարարման համակարգի բնականոն աշխատանքի վրա: Մասնավորապես, օգոստոսի 10-ից խնդիրներ են առաջացել ջրաբաշխ ցանցի 4-րդ, 5-րդ, 9-րդ և 10-րդ գոտիների որոշ հատվածներում: Քաղաքային իշխանության հետևողականության և ջրամատակարար «Ջրմուղ-կոյուղի» ընկերության ջանքերի շնորհիվ օգոոստոսի 13-ի լույս 14-ի գիշերը հաջողվել է գրեթե լրիվությամբ վերականգնել ջրամատակարարումը 9-րդ գոտում: 4-րդ ու 5-րդ գոտիներում խնդիրը կարգավորվել է մասամբ, որովհետև դեռ ջրազուրկ են Սարին թաղ և Վ. Բարեպաշտ թաղամասերը: 10-րդ գոտում շարունակվում են վերականգնողական աշխատանքները: Պատճառած անհարմարությունները փոքրիշատե մեղմելու նպատակով ջրազուրկ բազմաբնակարան շենքերի բակերում տեղադրվել ու տեղադրվում են ջրի բաքեր... ❗️Հարգելի՛ քաղաքացիներ, հիդրոօդերևութաբանների՝ առաջիկա օրերի կանխատեսումները լավատեսական չեն, ինչը նշանակում է՝ տոթ եղանակը շարունակվելու է: Ուստի խնդրում ու հորդորում ենք խնայողաբար և խիստ նպատակային օգտագործել խմելու ջուրը, որպեսզի համակարգի վերջին օրերի ձեռքբերումները ի չիք չդառնան, և հնարավոր լինի մեր դեռ ջրազուրկ բնակիչներին ևս ապահովել կենարար հեղուկով:

Հարգելի՛ քաղաքացիներ, շոգ եղանակի պատճառով Ստեփանակերտը սնուցող գետերի պաշարների նվազեցման և էլեկտրամատակարարման հովհարա...
11/08/2023

Հարգելի՛ քաղաքացիներ, շոգ եղանակի պատճառով Ստեփանակերտը սնուցող գետերի պաշարների նվազեցման և էլեկտրամատակարարման հովհարային անջատումներով ու վառելիքի բացակայությամբ պայմանավորված արտեզյան ջրհորների դադարներով գործարկման պատճառով Ստեփանակերտի շուրջօրյա ջրամատակարարման համակարգը լուրջ խնդիրների է բախվում:
Խնդրում ու հորդորում ենք բոլորիդ հնարավորինս խնայողաբար ու նպատակային օգտագործել խմելու ջուրը:
Պատճառած անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը: Նաև հուսով ենք՝ ըմբռնումով կընդունեք մեր խնդրանք-հորդորը:

📣Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն                                                         Հարգելի՛ քաղաքացիներ, հովհարային  ա...
03/08/2023

📣Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Հարգելի՛ քաղաքացիներ, հովհարային անջատումների և պոմպակայաններում անհրաժեշտ դիզվառելիքի բացակայության պատճառով ջրամատակարարման խնդիրներ են առաջացել Ստեփանակերտի բաշխիչ ցանցի 9-րդ գոտում(Գոշ, Թումանյան, Առաքելյան, Աբովյան, Ազատամարտիկների, Մանուկյան, Մետաքսագործների, Սարոյան փողոցներ): Քանի որ իրավիճակը վթարային էր, հնարավոր չէր կանխատեսել և նախապես զգուշացնել ջրօգտագործողներին: «Ջրմուղ-կոյուղի» ընկերությունն անում է հնարավորը՝ խնդիրները շուտափույթ կարգավորելու համար: Հայցում ենք ձեր ներողամտությունը:

❗️Մայրաքաղաքը սանիտարական ճգնաժամի շեմին է: «Սանմաքրում» համայնքային ընկերությունն անում է հնարավորը Ստեփանակերտի՝ մաքու...
21/07/2023

❗️Մայրաքաղաքը սանիտարական ճգնաժամի շեմին է: «Սանմաքրում» համայնքային ընկերությունն անում է հնարավորը Ստեփանակերտի՝ մաքուր քաղաքի համբավը պահպանելու համար, բայց վառելիքի պաշարների օրեցօր նվազումը լրջագույն խնդիրներ է առաջացնում ոլորտում, հաճախ՝ անհաղթահարելի: Եթե իրավիճակի փոփոխություն չլինի, ապա առաջիկայում հնարավոր չի լինելու կազմակերպել աղբահանման բնականոն գործընթացը:

Վառելիքի բացակայության պատճառով խոտհնձիչները չեն օգտագործվում: Օգնության են գալիս ավանդական գերանդիները: Ստեփանակերտի բո...
19/07/2023

Վառելիքի բացակայության պատճառով խոտհնձիչները չեն օգտագործվում: Օգնության են գալիս ավանդական գերանդիները: Ստեփանակերտի բուսաբանական այգու աշխատակիցները(հիմնականում տարեցներ) ամառվա տապին մաքրում են քաղաքի խոտածածկ տարածքները՝ կանխելով օձերի ակտիվացումն ու հրդեհների վտանգը:

17/07/2023

❗️Ի ԳԻՏՈւԹՅՈւՆ⤵️ 📣Հարգելի՛ քաղաքացիներ,
պայմանավորված վառելիքի գերսղությամբ՝ հուլիսի 18-ից Ստեփանակերտում հանրային տրանսպորտը կգործի խիստ սահմանափակ ծավալով՝ ընդամենը 2,4%-ով՝ համեմատած շրջափակումից առաջ եղած ժամանակացույցի հետ։ Քաղաքային տրանսպորտի բոլոր ուղղությունները կդադարեն սպասարկվել՝ բացառությամբ Նոր Արեշ և Աջափնյակ թաղամասերի։ Նոր Արեշ երթուղու սպասարկումը կիրականացվի 15 երթով՝ ժամը 8։00-19։00, իսկ Աջափնյակ թաղամասի սպասարկման ժամերն են՝ 7։45, 8։20, 14։15, 17։30, 19։00։
/ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն/

Ի գիտություն ⤵️
08/07/2023

Ի գիտություն ⤵️

08/06/2023

Հունիսմեկյան խճանկարը🥰⤵️

🌈🎈Այսօր առավոտյան Ստեփան Շահումյանի անվան օղակաձև պուրակը գունագեղ հանդերձանքով էր ու սովորականից մարդաշատ: Ստեփանակերտի...
01/06/2023

🌈🎈Այսօր առավոտյան Ստեփան Շահումյանի անվան օղակաձև պուրակը գունագեղ հանդերձանքով էր ու սովորականից մարդաշատ: Ստեփանակերտի քաղաքապետարանը ավանդական հունիսմեկյան միջոցառմանն էր հրավիրել բոլոր փոքրիկներին: Համերգային ծրագրով մայրաքաղաքում գործող մի շարք մշակութային համույթներն են հանդես եկել: Համերգից բացի ծրագրում ներառված էին նաև ակվագրիմ, կավճանկարչություն, մուլտհերոսներ, տիկնիկային թատրոն և տեղական արտադրատեսակների ցուցահանդես-տոնավաճառ... 🥰Դե, իսկ ամենապահանջվածը մանուկների ժպիտներն էին՝ հատկապես այս օրերին: Շնորհավո՜ր մեր բալիկների տոնը: Թո՛ղ նրանց իրավունքները պաշպանվեն տարվա բոլոր օրերին🕊:

Դավիթ Սարգսյանի հունիսմեկյան շնորհավորական ուղերձը ⤵️
01/06/2023

Դավիթ Սարգսյանի հունիսմեկյան շնորհավորական ուղերձը ⤵️

Մեր սիրելի՜ մանուկներ, հաստատապես տարվա յուրաքանչյուր օրը ձերն է, պարզապես Հունիսի մեկը առիթ է ձեր իրավունքների պաշտպանության մասին խոսելու, ձեր հիմնարար ազատությունների կարևորության մասին բարձրաձայնելու: Մենք՝ ավագներս, ամեն օր ու ժամ տարբեր ճակատներում պայքարում ենք ձեր անվտանգ ապագայի ու անխռով կյանքի համար: Գիտեմ, որ վերջին տարիների իրադարձությունները շատերիդ ստիպել են ժամանակից շուտ «մեծանալ»: Թո՛ղ այլևս տխուր լուսաբացներ չլինեն ձեր կյանքում: Թող ընդմիշտ խաղաղության աղավնին ճախրի Արցախի երկնակամարում: Սիրում ենք ձեզ անմնացորդ: Միշտ հիշեք՝ դուք եք մեր բոլոր բարի գործերի և , ինչու չէ, նաև կյանքի ներշնչանքի գլխավոր աղբյուրը: Տիրոջից խնդրում եմ, որ այդ աղբյուրը մշտահոս ու կարկաչուն լինի... Շնորհավոր Հունիսի 1-ը: Գունագեղ կյանք մեր բոլոր մանուկներին🕊🌈🎈:

Address

N. Stepanyan 22
Stepanakert
375000

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37447943763

Alerts

Be the first to know and let us send you an email when Ստեփանակերտի Քաղաքապետարան / Municipality of Stepanakert posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Ստեփանակերտի Քաղաքապետարան / Municipality of Stepanakert:

Share