Embassy and Permanent Mission of Armenia in Vienna Վիեննայում Հայաստանի դեսպանու

Embassy and Permanent Mission of Armenia in Vienna Վիեննայում Հայաստանի դեսպանու Official page of Embassy of Armenia to Austria and Slovakia,
Permanent Mission of Armenia to OSCE, UN in Vienna

26/06/2026
25/06/2026

Eng⬇️

Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ.

Ավելի քան 12,000 տեղեկատվական տեխնոլոգիական ընկերություն, 45,000 մասնագետ, 1 տրիլիոն դրամը գերազանցող շրջանառություն և արտահանման աճ. ինչպե՞ս է Կառավարությունը խթանում ոլորտի զարգացումն ու տաղանդների ներգրավումը:

Բարձր տեխնոլոգիաների ոլորտի ամենակարևոր թվերն ու պետական աջակցության ծրագրերը՝ տեսանյութում.👇🏻

Eng⬇️
The high-tech sector: the new hallmark of Armenia’s economy.

More than 12,000 IT companies, 45,000 specialists, turnover exceeding AMD 1 trillion, and export growth: how is the Government promoting the sector’s development and attracting talent?

The key figures of the high-tech sector and state support programs are presented in the video. 👇🏻

24/06/2026

Eng⬇️

👩‍💼Կին դիվանագետների միջազգային օրվա առթիվ ևս մեկ անգամ ընդգծում ենք կանանց աճող դերը դիվանագիտական ծառայությունում և առավել ակտիվ ներգրավվածությունն ի նպաստ ավելի ամուր երկխոսության, խաղաղության և անվտանգության։

Գլոբալ բարդ մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում կին դիվանագետները շարունակում են առանցքային դեր ունենալ բազմակողմ լուծումների առաջմղման և միջազգային գործընկերությունների ամրապնդման գործում։

🇦🇲Ուրախությամբ արձանագրում ենք, որ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50% կանայք են։

Eng ⬇️

👩‍💼On International Day of Women in Diplomacy, we recognize growing role of women in diplomatic service and engagement towards building stronger dialogue, peace and security.

At a time of complex global challenges, women diplomats continue to play a vital role in advancing multilateral solutions and strengthening international partnerships.

🇦🇲We are happy to constitute that women now make up nearly half of Armenia’s diplomatic service.

22/06/2026
20/06/2026

Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով: Ուղերձում ասված է.

«Ձերդ Գերազանցություն, թույլ տվեք անկեղծորեն շնորհավորել Ձեզ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ, ինչը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է։
Ձեր քաղաքացիների կողմից Ձեզ ցուցաբերված աջակցությունն ապացույցն է այն բանի, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը, որոնք են քաղաքական և տնտեսական կայունությունը, խաղաղությունը, անվտանգությունը և տարածաշրջանի երկրների և Եվրամիության հետ հարաբերությունների զարգացումը։
Համոզված եմ, որ Ձեր վերընտրությունը նաև հնարավորություն կընձեռի Սլովակիա-Հայաստան երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար, և կարծում եմ, որ շուտով կկարողանամ ողջունել Ձեզ Բրատիսլավայում Ձեր փոխադարձ պաշտոնական այցի ժամանակ։
Խնդրում եմ, Ձերդ Գերազանցություն, ընդունել իմ խորին հարգանքների հավաստիքը»։

Eng ⬇️🗓️ Հունիսի 18📍 ՎիեննաՀունիսի 18-ին Վիեննայի BOKU համալսարանում կայացել է «APPEAR in Practice 22» խորագիրը կրող միջ...
19/06/2026

Eng ⬇️

🗓️ Հունիսի 18
📍 Վիեննա

Հունիսի 18-ին Վիեննայի BOKU համալսարանում կայացել է «APPEAR in Practice 22» խորագիրը կրող միջոցառումը, որի շրջանակներում ներկայացվել են ՀՀ բարձրագույն կրթական հաստատությունների, Ավստրիայի կրթության և միջազգայնացման գործակալության (OeAD), APPEAR ծրագրի և Վիեննայի BOKU համալսարանի համագործակցությամբ Հայաստանում իրականացված երեք` EcoServ, SOAA և ArmBioClimate նախագծերի ամփոփումը:

Հայաստանում իրականացված այս ծրագրերի նպատակն էր բնապահպանական և գյուղատնտեսական առկա մարտահրավերին առաջարկել գիտահետազոտական և գործնական լուծումներ:

Միջոցառմանը բացման ելույթով հանդես է եկել Ավստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը` իր խոսքում բարձր գնահատելով ավստրիական կողմի աջակցությունը ՀՀ-ում բնապահպանությանն ու զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը:

Դեսպան Հովհաննիսյանը կարևորել է նման նախագծերը հատկապես ՀՀ կողմից 2026թ. ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) հյուրընկալման և նախագահության ստանձնման շրջանակներում:

ՀՀ դեսպանը ընդգծել է նման ծրագրերի շարունակականության ապահովման կարևորությունը, որոնք նպաստում են ՀՀ ուսումնական հաստատությունների կարողությունների բարձրացմանը և Հայաստան-Ավստրիա կրթական համագործակցության խորացմանը:

Միջոցառմանը մասնակցել են Ավստրիայի կրթության և միջազգայնացման գործակալության, APPEAR ծրագրի և Վիեննայի BOKU համալսարանի ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանի և Ավստրիայի բարձրագույն ուսումնական հաստատությունները ներկայացնող գիտաշխատողները, ներառյալ՝ ծրագրերի հեղինակները, որոնք հանդես են եկել բանախոսություններով:

Eng ⬇️

🗓️ June 18
📍 Vienna

On 18 June, the event entitled “APPEAR in Practice 22” was held at BOKU University in Vienna. The event presented the outcomes of three projects—EcoServ, SOAA, and ArmBioClimate— implemented in Armenia through the cooperation of Armenian higher education institutions, the Austrian Agency for Education and Internationalisation (OeAD), the APPEAR programme, and BOKU University Vienna.

The projects aimed to provide research-based and practical solutions to existing environmental and agricultural challenges.

Ambassador of the Republic of Armenia to the Republic of Austria, Andranik Hovhannisyan delivered opening remarks. In particular, he highly commended the Austrian side’s support for the implementation of environmental and development-oriented initiatives in Armenia.

Ambassador Hovhannisyan emphasized the particular importance of such programmes in light of Armenia’s forthcoming role as host and president of the 17th Meeting of the Conference of the Parties to the Convention on Biological Diversity (COP17) which will be convened in October 2026.

Ambassador Hovhannisyan also underscored the importance of ensuring the continuity of such initiatives, which contribute to strengthening the capacities of Armenian educational institutions and deepening educational cooperation between Armenia and Austria.

The event was attended by representatives of the Austrian Agency for Education and Internationalisation (OeAD), the APPEAR programme, and BOKU University, as well as researchers representing higher education institutions from Armenia and Austria, including the authors of the projects, who delivered presentations during the event.

Adresse

Hadikgasse 28, Vienna
Hietzing
1140

Öffnungszeiten

Montag 09:00 - 17:00
Dienstag 09:00 - 17:00
Mittwoch 09:00 - 17:00
Donnerstag 09:00 - 17:00
Freitag 09:00 - 17:00

Telefon

+4315227479105

Benachrichtigungen

Lassen Sie sich von uns eine E-Mail senden und seien Sie der erste der Neuigkeiten und Aktionen von Embassy and Permanent Mission of Armenia in Vienna Վիեննայում Հայաստանի դեսպանու erfährt. Ihre E-Mail-Adresse wird nicht für andere Zwecke verwendet und Sie können sich jederzeit abmelden.

Die Organisation Kontaktieren

Nachricht an Embassy and Permanent Mission of Armenia in Vienna Վիեննայում Հայաստանի դեսպանու senden:

Teilen