09/06/2023
«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը վերահաստատում է ազատ, անվտանգ, երջանիկ ու հայկական Արցախի համար պայքարում կարմիր գծերը չհատելու իր դիրքորոշումը և հետևողական է լինելու այդ գործընթացում Արցախի հանրությանը համախմբելու գործում:
↘️
РУС⬇️
«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»-ը վերահաստատում է կարմիր գծերը չհատելու իր դիրքորոշումը
Հունիսի 7-ին «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման նորընտիր խորհուրդը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Հանդիպումը կայացել է Շարժման խորհրդի նախաձեռնությամբ՝ հունիսի 4-ից Բերձորի՝ «Լաչինի միջանցք»-ում տեղակայված ադրբեջանական ապօրինի անցակետով քաղաքացիական անձանց երթևեկի հարցը քննարկելու նպատակով։
Նախօրեին «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը հայտարարություն էր տարածել՝ դատապարտելով եւ անընդունելի համարելով Արցախի իշխանությունների կողմից նախապես հայտարարված կարմիր գծերի խախտումը: Զուգահեռաբար, նույն այդ հարցով, Շարժման խորհուրդը նամակներ էր հղել պատասխանատու շրջանակներին՝ այդ թվում ԱՀ նախագահին, հիմնավորելով իր դիրքորոշումը, մանրամասնելով մտահոգությունները, հարցականի տակ դնելով որոշումների կայացման նման ընթացակարգը եւ առաջարկել հանդիպել՝ բացատրություն ստանալու եւ հարցը քննարկելու նպատակով:
Հանդիպման ընթացքում ԱՀ նախագահը ներկայացրել է Արցախի ապագայի վերաբերյալ իր պատկերացումները, անդրադարձել նաև հիշատակված որոշման կայացման դրդապատճառներին: «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»-ի Խորհրդի անդամները ներկայացրել են ադրբեջանական հսկիչ անցակետի առկայության անընդունելիությունը, դրա հետևանքով առաջացող քաղաքական և անվտանգային խնդիրներն ու հնարավոր ռիսկերը։ Շեշտվել է նաև իշխանությունների կողմից՝ նման գործընթացներում պահանջվող թափանցիկության և հայտարարված դիրքորոշումների հետևողական պաշտպանության բացակայությունը:
Ավելի քան երկու ժամ տևած քննարկման ընթաքում հանրային շարժման խորհրդի անդամները պնդել են իրենց տեսակետները՝ ուշադրություն հրավիրելով բարձրացված խնդիրների անվտանգային, քաղաքական, հանրային ընկալման ասպեկտների վրա:
«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը վերահաստատում է ազատ, անվտանգ, երջանիկ ու հայկական Արցախի համար պայքարում կարմիր գծերը չհատելու իր դիրքորոշումը և հետևողական է լինելու այդ գործընթացում Արցախի հանրությանը համախմբելու գործում:
***
«Фронт безопасности и развития Арцаха» подтверждает свою позицию не нарушать красные линии.
7-го июня новоизбранный Совет общественного движения «Фронт безопасности и развития Арцаха» провел встречу с Президентом Республики Арцах Араиком Арутюняном. Встреча была проведена по инициативе Совета движения с целью обсуждения вопроса о передвижении мирных жителей, начиная с 4-ого июня, через расположенный в «Лачинском коридоре» Бердзора азербайджанский незаконный контрольно-пропускной пункт.
Накануне общественное движение «Фронт безопасности и развития Арцаха» выступило с заявлением, осудив и признав неприемлемым нарушение красных линий, ранее объявленных властями Арцаха. Параллельно по этому же вопросу Совет движения направил ответственным лицам, в том числе Президенту РА, письма, в которых обосновал свою позицию, детализировал опасения, поставил под сомнение такой порядок принятия решений и предложил встретиться с целью обсуждения и получения объяснений относительно ситуации.
В ходе встречи Президент Республики Арцах представил свои взгляды на будущее Арцаха, а также упомянул причины принятия указанного решения. Члены Совета «Фронт безопасности и развития Арцаха», считая неприемлемым наличие азербайджанского контрольно-пропускного пункта, представили связанные с этим политические проблемы, проблемы безопасности и возможные риски. Было подчеркнуто также отсутствие необходимой в таких процессах прозрачности и последовательной защиты, заявленных со стороны властей позиций.
В ходе дискуссии, длившейся более двух часов, члены Совета общественного движения изложили свою точку зрения, обратив внимание на аспекты безопасности, политики и общественного восприятия поднятых вопросов.
Общественное движение «Фронт безопасности и развития Арцаха» подтверждает свою позицию не нарушать красные линии в борьбе за свободный, безопасный, счастливый и армянский Арцах и будет последовательно консолидировать общественность Арцаха.